Ռուսաստանաի հասարակայնությունն անտարբեր չի Հայոց
ցեղասպանության թեմային: Այս մասին Երևանում, պատգամավորների հետ հանդիպմանը, հայտարարել
է ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ
ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, հայ-ռուսական խորհրդարանական ակումբի
շրջանակներում:
«Այս հարցի շուրջ Ռուսաստանում գոյություն ունի հստակ և
միանշանակ վերաբերմունք, դրանում ես համոզված եմ: Ավելին, վերջին տարիներին
բազմաթիվ ֆիլմեր և առաջին աշխարհամարտի մասին հեռուստահաղորդումներ են
նկարահանվել, որոնցում պարզ երևում է Ցեղասպանության թեման: Ավելին, հաջորդ տարի
Ռուսաստանում նախատեսվում են հայ ժողովրդի ողբերգության 100-րդ տարիլիցին նվիրված
բազմաթիվ միջոցառումներ»,-ասել է Շվիդկոյը:
Նրա
խոսքով, երկրի խոշորագույն թանգարաններում նախատեսվում են գիտական կոնֆերանսներ և
ցուցահանդեսներ, այդ թվում նաև Էրմիտաժում: «Մարդկության դեմ հանցագործությունը
պետք է ճանաչվի ու դատապպարտվի, հատկապես դրանում է կայանում նման
հանցագործություններն ապագայում չկրկնվելու գրավականը»,-հավաստել է Շվիդկոյը: