Օգոստոսի 20-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նամակով դիմել են համանուն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին՝ ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարաանական լսումներ կազմակերպելու առաջարկով: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԺառանգություն՚ խմբակցության մամլո ծառայությունից:
Իր դժգոհության ձայնն է բարձրացնում նաև ՙՆերազգային ազատագրական շարժում՚ քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամներն օգոստոսի 20-ին հանդիպել են կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Իրենց հայտարարությունում նրանք կոչ են անում կասեցնել բուհերում ուսման վճարը 80-200 հազար դրամով ավելացնելու որոշումը, ինչը լրացուցիչ բեռ է շարքային քաղաքացիների բյուջեի համար և կարող է հանգեցնել արտագաղթի տեմպերի աճի: