Հայկական համայնքը գոհ է Վրաստանի նախագահական ընտրությունների ընթացքից. դրանք ժողովրդավարական ընտրություններ էին, որոնց ժամանակ կեղծարարությունը մոտեցված էր զրոյի, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙՋավախք՚ հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը:
Նա ընդգծել է, որ ջավախահայերն ակտիվ մասնակցություն են ունեցել անցկացված ընտրություններին (ավելի քան 90%), որից 65-67%-ն աջակցել է Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածությանը: ՙՋավախքում ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները գրեթե համընկնում են ընդհանուր առմամբ Վրաստանում ընտրությունների արդյունքների միջին վիճակագրական արդյունքների հետ: Դա վկայում է այն մասին, որ հայերն անտարբեր չեն Վրաստանի քաղաքական ճակատագրի նկատմամբ, և նրանք դա ապացուցեցին՚,- ասել է Թորոսյանը:
Խոսելով նորընտիր նախագահի հետ կապված հայերի հույսերի մասին`Թորոսյանը հայտարարել է, որ եթե վրացական իշխանությունները քաղաքական կամք ցուցաբերեն, Վրաստանի հայերին հուզող հարցերը կարող են լուծվել: Ըստ որում, նա ընդգծել է, որ թեկնածուներից ոչ մեկը, այդ թվում`Մարգվելաշվիլին, որոշակի խոստումներ չի տվել հայկական համայնքին:
Հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում հաղթանակ է տարել ՙՎրացական երազանքի՚ թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: