Arminfo.info



 Երեթշաբթի, 26 Օգոստոսի 2014

Ավթանդիլ Գոգոլի. Հայաստանի բանկային շուկայում դիտվում է անազնիվ մրցակցություն

Ավթանդիլ Գոգոլի. Հայաստանի բանկային շուկայում դիտվում է անազնիվ մրցակցություն

 Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր
թիրախային խմբում:






Ավթանդիլ Գոգոլի: ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր բիզնես գործունեությունը Հայաստանում 2008թ. փետրվարի 5-ին: Այդ ժամանակ բանկի նպատակն էր խթանել Հայաստանի տնտեսությանը՝
տրամադրելով վարկեր շատ փոքր, փոքր և միջին բիզնեսներին, ինչպես նաև առաջարկել ֆիզիկական անձ հաճախորդներին հուսալի ավանդային ծառայություններ: Մինչ օրս Բանկի դերը մնացել է նույնը:



Սկսած 2014թ.-ի 2–րդ եռամսյակից՝ ՊրոԿրեդիտ Բանկը որպես բիզնես վարկերի նվազագույն շեմ սահմանեց 10,000 ԱՄՆ դոլարը: Բավականին հեշտ է շուկայում գտնել այս շեմից ցածր վարկեր, որոնք հիմնականում սպառողական վարկեր են, այլ ոչ բիզնես վարկեր շրջանառու միջոցների համալրման կամ կապիտալ ներդրումներ կատարելու համար:
Ուստի, մենք որոշեցինք չտրամադրել 10.000 ԱՄՆ դոլարից ցածր վարկեր, եթե տրամադրումից հետո հաճախորդի ընդհանուր պարտավորությունները չեն կազմում 10.000 ԱՄՆ դոլար կամ հաճախորդի վարկը մարելու հնարավորությունն
ավելի քիչ է, քան 10.000 ԱՄՆ դոլարը: Մենք կենտրոնացած ենք շատ փոքր բիզնեսի վերին հատվածի և ՓՄՁ-ների վրա, որոնք,
մեր կարծիքով, ունեն աճի և աշխատատեղերի ստեղծման իրական մեծ ներուժ։ Այս համատեքստում և, որպես մեր թիրախային խումբն ավելի ճշգրիտ սահմանելու հետևանք,
մենք պարզեցրինք մեր մասնաճյուղերի ցանցը,
որն այժմ բաղկացած է չորս ՓՄՁ վարկավորող տարածքային ստորաբաժանումներից. երեքը՝ Երևանում, մեկը՝ Գյումրիում: Ունենալով նման օպտիմալ տարածքային ստորաբաժանումների
ցանց, լավ վերապատրաստված բիզնես հաճախորդների խորհրդատուներ
և եռանդուն ու մրցունակ կառավարիչներ՝
մենք ձգտում ենք առաջարկել գերազանց սպասարկում հաճախորդների մեր թիրախային խմբին՝ շատ փոքր և ՓՄՁ-ներին՝ դրսևորելով պատասխանատու և էթիկական վարվելակերպ:



Ինպե՞ս են
այս փոփոխությունները թիրախային խմբում և մասնաճյուղերի ցանցում ազդել անձնակազմի վրա:



Ավթանդիլ Գոգոլի: Մասնաճյուղերի ցանցի համախմբումը և մեր կենտրոնացումը ՓՄՁ-ների վրա սահմանում է ավելի բարձր չափանիշներ մեր բիզնես հաճախորդների խորհրդատուների և մասնաճյուղերի կառավարիչների
համար: Առաջին կիսամյակում մեր բիզնես հաճախորդների խորհրդատուները
շարունակեցին ստանալ հագեցած վերապատրաստումներ վարկային ռիսկերի գնահատման բնագավառում: Մասնաճյուղերի կառավարիչները
և սպասարկման կենտրոնների ղեկավարները շարունակաբար վերապատրաստվում են Մակեդոնիայում և Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ ակադեմիաներում: Մենք տարին սկսեցինք մեր արտաքին ենթակառուցվածքների և ներքին գործընթացների վերափոխումներով: Մեր նպատակն էր ապահովել մեր ներկայիս աշխատակազմի բարձր որակը և ամրապնդել նվիրվածությունը
մեր հաճախորդներին: Արդյունքում մենք ավելի բծախնդիր ենք դարձել անձնակազմի համալրման հարցում:
Թեպետ իրականացված միջոցառումները
հանգեցրեցին անձնակազմի կրճատմանը 11%–ով,
միևնույն ժամանակ,
դրանք նաև մեծապես նպաստեցին հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը:



Ինչպե՞ս կբնութագրեք մրցակցությունը բանկային ոլորտում: Արդյո՞ք բանկերն իրականացնում են այլ
բանկերի հաճախորդների ներգրավմանն ուղղված միջոցառումներ:



Ավթանդիլ Գոգոլի: Քանի որ մենք շուկան ուսումնասիրում ենք շատ հետևողականորեն, մեզ համար ակնհայտ է, որ 3 բանկ սկսել են այլ բանկերի հաճախորդների ներգրավմանն ուղղված միջոցառումներ կազմակերպել մեկը մյուսի հետևից:
Իմ կարծիքով այս բանկերը չեն գործում համաձայն մեր պատկերացրած թափանցիկ և պատասխանատու բանկային գործունեության չափանիշների: Այս բանկերը իրենց առկա հաճախորդների վարկերի տոկոսադրույքները պահում են բարձր՝ միևնույն ժամանակ այլ բանկերի հաճախորդներին
առաջարկելով առավել ցածր տոկոսադրույքեր այն դեպքում, երբ վերջիններս վերցնում են նոր վարկ այլ բանկում իրենց ունեցած գործող վարկերի վերաֆինանսավորման
համար: Նման տիպի «ակցիաները», ինչպես նրանք են անվանում, հիմնված չեն այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են թափանցիկությունն ու երկարատև համագործակցությունը հաճախորդների հետ:
Դրանք ունեն բավականին կարճաժամկետ ազդեցություն, եթե, իհարկե,
նման ազդեցություն ընդհանրապես առկա է:



Մեկ այլ նոր զարգացում է այն ագրեսիվությունը, որով մի շարք բանկեր ֆինանսավորում
են բիզնեսը։ Նրանք իրենց հաճախորդներին տրամադրում են մեծածավալ վարկեր,
որի պատճառով տվյալ ձեռնարկություններն ուղղակիորեն չեն կարողանում մարել այդ վարկերը: Այս բանկերը չեն անցկացնում պատշաճ վերլուծություն բիզնեսի վարկունակության և վարկի մարման կարողության վերաբերյալ, փոխարենը տրամադրում են վարկեր՝ հիմնվելով առաջարկվող գրավի վրա: Որպես գրավի վրա հիմնված վարկավորման արդյունք՝ ձեռնարկություններն ի վիճակի չեն լինում մարել պարտավորությունները և, ի վերջո, սննկանում են, իսկ բանկերը շահում են գրավի բռնագրավումից: Մի շարք գործոններ վտանգված են այս զարգացումների պատճառով. եթե ՓՄՁ–ները հայտնվեն գերպարտավորված
վիճակում, որոշ ժլատ բանկերի բարձր ռիսկի ախորժակի պատճառով, թե՛ ձեռնարկությունները, և թե՛ այդ բանկերը կունենան լուրջ խնդիրներ: Ուղղակի նայեք որոշ բանկերի եկամտաբերությանը. նրանք կրեցին մեծ կորուստներ առաջին կիսամյակում, քանի որ ստիպված էին պահուստավորել
կամ դուրս գրել մի շարք վարկեր, որոնք տրամադրել էին մեկ կամ երկու տարի առաջ: Այս բանկերը շատ շուտով վճարելու են իրենց հաճախորդների գերպարտավորությունների դիմաց, ինչը նրանք արդեն անում են, բայց,
ցավոք սրտի, հաճախորդները նույնպես ստիպված են վճարել: Այս ամենը ինձ հիմք է տալիս մտահոգվելու տնտեսական ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ:



Ի հակադրություն սրա՝ մենք ուժեղ ենք՝ ունենալով հավատարիմ և իրազեկ բիզնես հաճախորդների խորհրդատուներ, սպասարկող անձնակազմ և մասնաճյուղերի կառավարիչներ: Մեր նպատակն է կառուցել երկարաժամկետ համագործակցություն մեր հաճախորդների հետ,
մեր բիզնես մոտեցումը թափանցիկ է և պատասխանատու: Սա այն է, ինչը ՊրոԿրեդիտ Բանկում գնահատում են ինչպես ներկայիս, այնպես էլ նոր հաճախորդները, և մենք հպարտ ենք դրանով: Վարել պատասխանատու բիզնես նշանակում է վերլուծել բիզնեսի՝ վարկը մարելու իրական հնարավորությունները, և միայն դրանից հետո տրամադրել համապատասխան վարկի գումար: Մեծ անպատասխանատվություն է ձեռնարկություններին տրամադրել վարկեր՝ հիմնվելով միայն գրավի արժեքի վրա:




Վարկային պորտֆելի որակը միշտ եղել է և կա մեր ուժեղ կողմը:
Մեր պորտֆելի որակը լավագույններից մեկն է շուկայում խնդրահարույց վարկերի ցուցանիշի առումով՝ ներառյալ դուրս գրված վարկերը:



Ինչպե՞ս բանկի ներքին փոփոխությունները և կոշտ մրցակցությունը ազդեցին բանկի՝ 2014 թ. առաջին կիսամյակի բիզնես արդյունքների վրա:



Ավթանդիլ Գոգոլի: Մեր հաճախորները գնահատում են մեր պատասխանատու մոտեցումը բիզնես վարելուն և մեր գերմանական չափանիշները, որոնց շնորհիվ մենք աճեցինք շատ ավելի արագ, քան բանկային համակարգի վարկային պորտֆելը: ՊրոԿրեդիտ Բանկի վարկային պորտֆելը, որը 2014թ.-ի հունիսի վերջին հասել էր 118 մլն.
ԱՄՆ դոլարի, տարվա առաջին կիսամյակում աճել է 11%-ով՝ համեմատած ընդհանուր բանկային ոլորտի վարկային պորտֆելի 2% աճի հետ:
Իհարկե կարելի է եզրակացնել, որ մեր բարձր ցուցանիշները պայմանավորված են մեր փոքր վարկային պորտֆելով՝ համեմատած մյուս բանկերի հետ,
և սա որոշ չափով ճիշտ է: Բայց թուլ տվեք ասել հետևյալը. որպես ամենաերիտասարդ բանկը Հայաստանում՝ մեր մասնաբաժինը կազմում է շուկայի ընդհանուր վարկային պորտֆելի 3%-ը, բայց միևնույն ժամանակ
2014թ.-ի առաջին կիսամյակում ընդհանուր բանկային ոլորտի պորտֆելի աճի
10%-ը ստացվել է ՊրոԿրեդիտ Բանկից: Սա արդեն շատ բանի մասին է վկայում:
Աճը բացառապես կազմված է մեր հիմնական թիրախային խումբ հանդիսացող շատ փոքր և ՓՄ ձեռնարկություններին տրամադրված 10,000-250,00 ԱՄՆ դոլար վարկերով՝ առանց սպառողական և, այսպես կոչված, կորպորատիվ վարկերի:



Բացի այդ, հաճախորդների միջոցները բանկում աճել են 6 %-ով՝ համեմատած ընդհանուր բանկային ոլորտում հաճախորդների ֆոնդի
1% աճի հետ: Մենք գնահատում ենք այն հաճախորդների վստահությունը
և հավատարմությունը, ովքեր իրենց միջոցները մեզ մոտ են պահում:
Սա ավելի է մեզ պարտավորեցնում հաճախորդներին
առաջարկել առավել բարձրորակ սպասարկում՝ որպես միակ գերմանական բանկ Հայաստանում:



Որպես բիզնեսի դրական զարգացման արդյունք՝ բանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է 470,000 ԱՄՆ դոլար՝ համեմատած 2013թ.-ի տարեկան 50,000 ԱՄՆ դոլար զուտ շահույթի հետ: Մեր նպատակն է 2014թ.-ին հասնել կապիտալի 5% վերադարձելիության
մակարդակի:



Միտումները խոստումնալից են, բայց մենք դեռ բավարարված չենք։ Այնքան շատ մրցունակ ձեռնարկատերեր
և լավ ձեռնարկություններ կան Հայաստանում, որոնք կարիք ունեն և արժանի են իրենց կողքին ունենալու իրազեկ,
մրցունակ, պատասխանատու և էթիկ վարվելակերպ ունեցող բանկ։ Սա հենց այն է, ինչ մենք առաջարկում ենք
- «հաուս բանկ» ՓՄՁ–երի համար։ Մենք ձգտում ենք լինել Բանկ,
որը ՓՄՁ–երին տրամադրում է համալիր ու համապարփակ բանկային ծառայություններ: Մենք այս ձեռնարկություններին կվերաբերվենք հետևողական, վճռական և պրոակտիվ ձևով և կանենք ամեն ինչ նրանց որպես հաճախորդ ներգրավելու համար:



ՊրոԿրեդիտ Բանկը 100%  արտերկրյա կապիտալով բանկ է՝ ուղղված փոքր և
միջին բիզնեսի զրգացմանը, ինչպես նաև՝ հասարակության լայն շրջաններում
խնայողության մշակույթի խթանմանը: Հայաստանի
ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում եմ միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ,  որը հիմնված է Գերմանիայում և գործում է Արևելյան Եվոպայի, Լատինական
Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներում, այդ թվում նաև Գերմանիայում և
ղեկավարվում է ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Հայաստանի
ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերերն են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են.
«ՊրոԿրեդիտ Հոլդինգ»(ProCredit Holding) - 79.51%, «Վերակառուցման
և զարգացման եվրոպական բանկ» (EBRD) - 10.83%, «Զարգացման
Բանկ» (KfW) - 9.66%



 


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Payment for Schengen visa for Armenian citizens to remain unchanged Payment for Schengen visa for Armenian citizens to remain unchanged 
Law-enforcers searching Stepanakert mayor`s home Law-enforcers searching Stepanakert mayor`s home 
Armenian premier`s security service remove journalist from school  building Armenian premier`s security service remove journalist from school  building 
Armenia supports Estonia in border incident with Russia - Estonian FMArmenia supports Estonia in border incident with Russia - Estonian FM
Armenian premier`s helicopter makes emergency landing in VanadzorArmenian premier`s helicopter makes emergency landing in Vanadzor
President confers military ranks on high-ranking officers President confers military ranks on high-ranking officers 
Azerbaijani, German FMs discuss Armenian-Azerbaijani peace process Azerbaijani, German FMs discuss Armenian-Azerbaijani peace process 
Martakert mayor detained Martakert mayor detained 
Azerbaijan increases military budget Azerbaijan increases military budget 
Armenia`s premier speaks of Real Armenia in his message Armenia`s premier speaks of Real Armenia in his message 
Armenia`s authorities resorting to pressure and disinformation in  dealing with Church - AACArmenia`s authorities resorting to pressure and disinformation in  dealing with Church - AAC
RA Human Rights Defender`s Office responds to video footage of  harassment of French- Armenian journalistRA Human Rights Defender`s Office responds to video footage of  harassment of French- Armenian journalist
Armenia`s top security official receives Louis BonoArmenia`s top security official receives Louis Bono
EU Ambassador to Armenia was presented with results of work carried out at Margara checkpoint on Armenian-Turkish borderEU Ambassador to Armenia was presented with results of work carried out at Margara checkpoint on Armenian-Turkish border
Minister of Health: process of introducing comprehensive health  insurance continues at high paceMinister of Health: process of introducing comprehensive health  insurance continues at high pace
Director of Pentagon`s DTRA CTR Directorate visits YerevanDirector of Pentagon`s DTRA CTR Directorate visits Yerevan
Davutoglu: Turkiye should quickly regulate its relations with ArmeniaDavutoglu: Turkiye should quickly regulate its relations with Armenia
Azerbaijan, which destroys monuments, urges UNESCO to `save` Kond -  StatementAzerbaijan, which destroys monuments, urges UNESCO to `save` Kond - Statement
Moscow accuses West of trying to undermine peace in  South CaucasusMoscow accuses West of trying to undermine peace in  South Caucasus
Zatulin: Pashinyan is trying to put all responsibility for losing war  with Azerbaijan in NK on RussiaZatulin: Pashinyan is trying to put all responsibility for losing war  with Azerbaijan in NK on Russia
Moscow: Baku -Tehran normalization will have positive impact on South  Caucasus Moscow: Baku -Tehran normalization will have positive impact on South  Caucasus 
Anahit Avanesyan: It was Center`s management that considered it  expedient to terminate employment contract with Dr. DanielyanAnahit Avanesyan: It was Center`s management that considered it  expedient to terminate employment contract with Dr. Danielyan
"My dear, my beloved, guess for yourself": Zakharova comments with  song lyrics on Pashinyan`s accusations against two CSTO countries 
Arthur Hovhannisyan: Church has territories that can be used for  various needs of stateArthur Hovhannisyan: Church has territories that can be used for  various needs of state
Threat to Armenian-Iranian relations must be neutralized - clergyman Threat to Armenian-Iranian relations must be neutralized - clergyman 
No-confidence vote in Armenia`s government depends on results of  Tavush for Motherland movement No-confidence vote in Armenia`s government depends on results of  Tavush for Motherland movement 
Vardan Azatyan appointed rector of State Academy of Fine Arts Vardan Azatyan appointed rector of State Academy of Fine Arts 
Charles Aznavour sang about our sorrows and dreams - Emmanuel Macron Charles Aznavour sang about our sorrows and dreams - Emmanuel Macron 
The President of Turkmenistan received the Secretary General of the CISThe President of Turkmenistan received the Secretary General of the CIS
U.S. considering Armenia`s requests for assistance U.S. considering Armenia`s requests for assistance 
Charles Aznavour square opened in Paris Charles Aznavour square opened in Paris 
Armenian Assembly of America reinforces $250mln aid package for  Armenia in key House Committee testimonyArmenian Assembly of America reinforces $250mln aid package for  Armenia in key House Committee testimony
Tavush for Motherland determined to put end to Tavush for Motherland determined to put end to "endless humiliation  of Armenia" 
Expert comments on Armenian premier`s statement Expert comments on Armenian premier`s statement 
All programmes aimed at development of Armenian-Iranian relations to  be continuous - Mohammad MokhberAll programmes aimed at development of Armenian-Iranian relations to  be continuous - Mohammad Mokhber
Reincarnator of King Pap, does not say single bad word against  Azerbaijan and Turkiye - expert on Pashinyan`s statementsReincarnator of King Pap, does not say single bad word against  Azerbaijan and Turkiye - expert on Pashinyan`s statements
 Archbishop about Pashinyan: people born by chance cannot be bearers  of statehood Archbishop about Pashinyan: people born by chance cannot be bearers  of statehood
Leader of Leader of "Tavush for Motherland" movement intends to hold meetings  with  Armenia`s  ex-presidents 
Prime Minister: King Pap will no longer be killed, just as Republic  of Armenia will not be killedPrime Minister: King Pap will no longer be killed, just as Republic  of Armenia will not be killed
Armenia`s CEC head presents Armenian experience of combating  disinformation to OIF delegatesArmenia`s CEC head presents Armenian experience of combating  disinformation to OIF delegates
Not a single millimeter of sovereign territory of Armenia was  transferred to Azerbaijan during delimitation, Pashinyan assuresNot a single millimeter of sovereign territory of Armenia was  transferred to Azerbaijan during delimitation, Pashinyan assures
Armenia`s PM: I personally know about participation in preparations  for war against us at least two CSTO countriesArmenia`s PM: I personally know about participation in preparations  for war against us at least two CSTO countries
USSR General Staff`s 1976 maps are very important in further  strengthening of Armenia`s independence and sovereignty: PashinyanUSSR General Staff`s 1976 maps are very important in further  strengthening of Armenia`s independence and sovereignty: Pashinyan
Minister: This year, there will hardly be a need to draw additional  water from Lake SevanMinister: This year, there will hardly be a need to draw additional  water from Lake Sevan
AAC taxation issue continues to remain open - Prime MinisterAAC taxation issue continues to remain open - Prime Minister
Minister: construction of new roads leading to village of Kirants has  begunMinister: construction of new roads leading to village of Kirants has  begun
Serzh Sargsyan: if available opportunities are properly used,   movement that has gained momentum will succeedSerzh Sargsyan: if available opportunities are properly used,   movement that has gained momentum will succeed
AraratBank completes placement of bonds ahead of scheduleAraratBank completes placement of bonds ahead of schedule
"We must be able to secure our interests on our own", Iranian Supreme  Leader to Armenia`s Premier
Programs outlined by Pashinyan and Raeisi to be long term ones,  Iran`s Acting President assures Programs outlined by Pashinyan and Raeisi to be long term ones,  Iran`s Acting President assures 
Norway, Ireland and Spain intend to recognize Palestinian stateNorway, Ireland and Spain intend to recognize Palestinian state
NATO experts held course at Vazgen Sargsyan Military AcademyNATO experts held course at Vazgen Sargsyan Military Academy
Zakharova to Simonyan: Why do those whom Westerners begin to direct  literally demonized?Zakharova to Simonyan: Why do those whom Westerners begin to direct  literally demonized?
Armenia, Azerbaijan continue dialogue on territorial integrity - Alen  SimonyanArmenia, Azerbaijan continue dialogue on territorial integrity - Alen  Simonyan
Charles Aznavour is 100 Charles Aznavour is 100 
Iranian president`s death not to shake it as regional superpower -  expert  Iranian president`s death not to shake it as regional superpower -  expert  
Azerbaijan continues destroying Armenians` property Azerbaijan continues destroying Armenians` property 
Armenia must become powerful and independent state - MPArmenia must become powerful and independent state - MP
Proposed taxation of AAC attempt of political pressure - ex-official Proposed taxation of AAC attempt of political pressure - ex-official 
ANCA Congressional Testimony calls for $200mln aid for Artsakh  refugees; sanctions for Azerbaijani war crimesANCA Congressional Testimony calls for $200mln aid for Artsakh  refugees; sanctions for Azerbaijani war crimes