ՆԱՏՕ-ն ունի մի ավանդույթ, որի համաձայն, ոչ մի պարագայում չվնասնել Ալյանսի անդամ-երկրի շահերը, ի տարբերություն այդ նույն ՀԱՊԿ-ի, որտեղ սիրում են իրենց գործընկերներին դնել բարդ իրավիճակների մեջ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:
«Թուրքիայի կողմից Սիրիայում ահաբեկիչների ֆինանսավորումն անգամ, ինչպես նաև Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոցումները, ՆԱՏՕ-ին չհարկադրեց Անկարայի նկատմամբ կիրառել հրապարակային պատիժներ»,-ասել է Պողոսյանը: Նա հաղորդել է, որ ՆԱՏՕ ԽՎ վերջերս կայացած նիստում հայկական պատվիրակությունը նատոյական ղեկավարությանը կոչ էր արել ուշադրություն դարձնել Թուրքիայի կողմից Սիրիայոմ իսլամիստ-զինյալներին բազմակողմանիորեն աջակցելու ակնհայտ փաստերի վրա: «Իսկ Թուրքիայի ներկայացուցիչն իսկույն արձագանքել է, հայտարարելով, որ մեր պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ցավոք, չնայած մեր ներկայացված բազմաթիվ ապացույցներին, ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պատշաճ արձագանք չցուցաբերեցին»,-ասել է իր հերթին պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: