ՙՂարաբաղյան հակամարտությունը չկարգավորված է մնում ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության պատճառով, ինչպես հայտարարել է Չավուշօղլուն, այլ` Բաքվի մոտեցումների և վարքագծի հետևանքով՚: Այդ մասին Тwitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը`մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ Արևմուտք-Ռուսաստան ՙսառը պատերազմի՚ պատճառով: