Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությությունների ղեկավարների հետ։
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։ Նախարարներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետագա գործունեությանը և ծրագրերին:
Հիշեցնենք, որ նախօրեին
Դավութօղլուն մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին: Մինչև Երևան կատարած այցը նա բազմաթիվ անգամ
հայտարարել էր, որ հայ-թուրքական հրաբերությունների նորմալացումը հնարավր է միայն
«Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատելուց» հետո: