Ապրիլի 29-ին Ազգային
ժողովը հերթական նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություն է կատարել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում:
Ինչպես պատգամավորներին հաղորդել է Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, կառավարությունը, հաշվի առնելով պատգամավորներից ստացված առաջարկները և նախօրեին վարչապետ Հովիկմ Աբրահամյանի մոտ կայացած քննարկումները, որոշել է Սևանա լճից առավելագույն 240 մլն խմ ծավալի ջրառի ժամկետը 5 տարվա փոխարեն սահմանել 1 տարի: