Ադրբեջանում մեծ աղմուկ և
հակահայկական հիստերիա հարուցած «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին
Ադրբեջանից մեկնել է Թուրքիա:
Ինչպես հաղորդում է AzVision.az-ը, այժմ գրողն ապրում է
Մարմարիսում և չի պարզաբանում Ադրբեջանից Թուրքիա մեկնման նպատակը:
Այլիսլին Ադրբեջանի ժողովրդական գրող է և արվվեստի վաստակավոր գործիչ:
Ադրբեջանական գրականության հանդեպ ծառայությունների համար պարգևատրվել է Ադրբեջանի
բարձրագույն «Իստիգլալ» և «Շոխրատ» շքանշաններով»:
2013
թվականի հունվարին ռուսական «Դրուժբա նառոդով» հանդեսի կայքում նրա «Քարե
երազների» հրապարակումից հետո, որտեղ պատվում է 1991 թվականին Բաքվում և 1919 թվականին Նախիջևանում
հայերի կոտորածների մասին, Այիևն Այլիսլիին զրկեց Ադրբեջանի ժողովրդական գրողի
կոչումից և անհատական թոշակից: Գրողն ու նրա ընտանիքը ենթարկվեցին հալածանքի:
Կառավարամետ երիտասարդությունը ակցիա անցկացրեց նրա տան մոտ, իսկ Ադրբեջանի
խորհրդարանի պատգամավորներն առաջարկեցին այրել գրողի գրքերը, նրան զրկել
քաղաքացիությունից և արտաքսել երկրից: Շատերն Այլիսլիին մեղադրեցին հայկական
ծագում ունենալու մեջ: