Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե 17 մարդու են ձերբակալել Ռեյհանլըի պայթյունների առնչությամբ: Մինչդեռ երկրում շարունակվում են հուզումները, որոնց մասնակիցները վրդովմունք են հայտնում կառավարության քաղաքականության առնչությամբ, որը, նրանց կարծիքով, չափազանց ներգրավվել է սիրիական հակամարտությունում և ի զորու չէ ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Բանն այն է, որ վերջին երկու տարիներին Թուրքիա են փախել հազարավոր սիրիացիներ, որոնց թվում, ինչպես կարծում են Թուրքիայում, կան նաև հանցավոր տարրեր: Ըստ ՙԵվրոնյուզի՚, Թուրքիայում հակակառավարական ցույցեր են ընթացել Անկարայում և այլ քաղաքներում:
Պաշտոնական տվյալների համաձայն, Ռեյհանլըի ահաբեկրչության զոհ է դարձել 51 մարդ, 150 մարդ վիրավորվել է: Մինչդեռ մի շարք թուրքական ԶԼՄ-ների պնդումների համաձայն, զոհերի թիվը հասնում է 200-ի: Անկարան պայթյունների կազմակերպման համար մեղադրում է սիրիական հատուկ ծառայություններին, Դամասկոսը հերքում է իր մեղսակցությունն այդ ահաբեկչությանը: