17-ամյա Սմբատ Ցականյանն առևանգնվել և սպանվել է ադրբեջանական
դիվերսանտների կողմից: Այս մասին է ասված ԼՂՀ Գլխավոր դատախազությնա
հայտարարության մեջ: «ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից որոնողական միջոցառումների
արդյունքում Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է
2014թ. հուլիսի 04-ից անհայտ կորած` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ,
1997թ. ծնված Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա, ըստ դատաբժշկական
փորձաքննության եզրակացության, առկա են բազմաթիվ հրազենային վնասվածքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է
զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու
նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ
Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին
ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն
ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի
կողմից»ասված է հայտարարության մեջ:
Ս. Ցականյանի սպանության
փաստով հարուցված քրեական գործը 17.07.2014թ. ուղարկվել է ԼՂՀ Ազգային
անվտանգության ծառայությունում 09.07.2014թ. հարուցված թիվ 341001.14 քրեական
գործին կցելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ է հայ-ղարաբաղյան սահմանի հատվածում (Քարվաճառի
ուղղությամբ) հակառակորդը կրկին
դիվերսանտային ներթափանցման փորձ էր ձեռնարկել: Ինչպես ԱրմԻնֆո-ին
տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, ՊԲ ձեռնարկած օպերատիվ
գործողությունների շնորհիվ հակառակորդի դիվերսանտների խումբը ժամանակից շուտ
հայտնաբերվել է, իսկ անդամների մի մասը ձերբակալվել է, մյուսները դիմել են
փախուստի:
Ըստ
ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, Ադրբեջանի կողմից ձեռնարկած դիվերսիայի արդյունքում
ձերբակալվել է Գյուլին Շահբազ Ջալալօղլուն (ծնվ. 1968թ., հաշվառված`Միրբաշիրի
շրջանի Կապանլու գյուղում): ԼՂՀ ՊԲ հրապարակել է նաև լուսանկարներ, որոնք
ապացուցում են ԼՂՀ տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի մասին:
Ի դեպ, ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման ընթացքում հայկական կողմը
նույնպես կրել է կորուստներ: Կրակոցների ընթացքում զոհվել է հայ սպա, մայոր Սարգիս
Աբրահամյանը (ծնվ. 1972 թ.) և վիրավորվել է մի կին`Կարինե Դավթյանը (ծնվ. 1977
թ.):