ՀՀ խորհրդարանն ընդունել է Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:
Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն ի սկզբանե պատկանել է ոչ իշխանական չորս կուսակցություններին, սակայն կառավարող կուսակցությունը մերժել է այն: Այնուհետև Հանրապետական կուսակցությունն ինքն է հանդես եկել նման նախաձեռնությմաբ: Ինչպես բացատրել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ դիրքորոշումը փոխվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, ով պահանջել է հայտնաբերել բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր որևէ ապօրինի գործողություն են թույլ տվել Ռուսաստանի հետ գազային գործարքներ կքնելիս, եթե այդպիսիք եղել են:
Հայ հասարակությունում, մասնավորապես, դժգոհություն է հարուցել այն փաստը, որ Հայաստանը, Ռուսաստանից գազ գնելով ներքին գներով, բարձրացրել է հայ սպառողի համար երկնագույն վառելիքի սակագները: