Երևանում իր աշխատանքներն է սկսել Միջազգային բորսայական ֆորումը, Միջբորսայական էլեկտրոնային միության հովանավորությամբ: Համաժողովի մասնակիցները, ներկայացնել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի ապրանքա-հումքային բորսաները, կքննարկեն բորսայական առևտրի զարգացման հարցեր, մասնավորապես, բորսայական առևտուրը որպես կարևոր գործոն ազգային ապրանքային շուկաների և ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման գործընթացներում, հատկապես Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության ինտենսիվացման և ընդլայնման լույսի ներքո: Միջոցառման հիմնական կազմակերպիչն է Բելառուսի Ունիվերսալ ապրանքային բորսան:
Համաաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեփան Սուխորենկոն, ով բարձր գնահատեց բորսայական ենթակառույցների դերը երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության թեթևացման և ակտիվացման, ապրանքային շուկաների ինտեգրման, տնտեսական և գործարար կապերի զարգացման գործում, ինչպես նաև փոխադարձ ներդրումների աճին խթանմանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում պատմել է Միջբորսայական Էլեկտորային ՄԻության ղեկավար և ստեղծման նախաձեռնող, Երևանի ապրանքային բորսայի տնօրեն Գրիգոր Վարդիկյանը, Միության ստեղծման գաղափարն առաջացել է 2000 թվականների կեսերին, էլեկտրոնային առևտրի միջոցով արտահանումային կողմնորոշում ունեցող ապրանքների միջազգային բորսայական առևտուրն ինտենսիվացնելու նպատակով: 2010 թվականին ստեղծվեց անհրաժեշտ բազան, ստեղծվեցին կանոնագարգերն ու ընթացակարգային հարցերը: Ներկայումս ՄԷՄ-ի մասնակիցները հանդես են գալիս 4 երկրների 6 բորսաներում:
Նա ցավով է նշել, որ մասնակիցների թվում չկան ռուսական բորսաներ, հաճախ տեղի ունեցող օրենսդրական փոփոխությունների պատճառով, հույս հայտնելով, որ Երևանի Ֆորումից հետո Ռուսաստանը նույնպես կմիանա նախաձեռնությանը: Նա գոհունակությամբ է նշել նաև Իրանի ապրանքային բորսայի միանալու ցանկությունը: Վարդիկյանն ընդգծել է բելառուսական բորսայական հարթակի առավելությունը, դրա հնարավորություններն ինչպես օն-լայն այնպես էլ oֆ-լայն ռեժիմներով: Բելառուսական բորսային հարթակի առավելությունները, որի շրջանառությունն այս տարի կկազմի 2 մլրդ.դոլար, կայանում է նրանում, որ այն ունի այն ապրաննքերի ցանկը, որոնք պարտադիր կերպով անցնում են բորսայով, ինչը նպաստում է ոչ միայն շուկայական արդարացի գնի ձևավորմանը, այլ նաև ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը: Նա ցավով է նշել , որ Հայաստանում չկա այդպիսի ցանկ, և ոչ մի ապրանք երկրում ենթակա չէ բորսայով վաճառվելու: Նա նշել է, որ հայ բորսայականները բելառուսական գործընկերների հետ գտնվում են համագործակցության մեջ և ԲՈՒԱԲ հարթակում գտնվում են մոտ 150 անուն հայկական արպրանքներ, սակայն առայժմ դրանցով գործարքներ չեն եղել` ոչ հայկական, և ոչ էլ բելառուսական բորսայական հարթակներում: Ակտիվության բացակայության հիմնական պատճառը, նրա խոսքերով, պայմանավորված է ընդհանուր տնտեսական իրավիճակով, ապրանքարտադրողների ցածր իրազեկությունով, ինչպես նաև բորսայական ենթակառույցների անբավարար զարգացումով: