Հայաստանի և Արցախի կողմից օգոստոսյան նվաստացումից հետո Ալիևը մխիթարվում է թուրքերի հետ զորավարժություններով, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Սեպտեմբերի 13-ից 20-ն Ադրբեջանում խոշորամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարաժություններ են անցկացվել`Ադրբեջանի ԶՈւ բոլոր զորատեսակների, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ զորամասերի մասնակցությամբ: Զորավարժությունների մասնակցել է ավելի քան 30 000 զինծառայող, օգտագործվել է 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր հրթիռային և հրետանային սպառազինություն, ավելի քան 20 ինքնաթիռ և 15 ուղղաթիռ: Հատկանշական է, որ զորավարժությունների անցկացման վայրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հայտնում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտարարել է, որ ադրբեջանա-թուրքական զորավարժությունները պլանային են, և Հայաստանին ոչ մի կերպ չեն սպառնում:
ՙԶորավարժությունների վերաբերյալ կարևոր տեղեկատվության տարածման իմաստը սեփական հասարակայնությանը և աշխարհին ներկայացնել է, որ Թուրքիայի ավիացիան մասնակցում է այդ զորավարժություններին, այլ տեղեկատվություն այն չի պարունակում: ՙԹուրքերը մեզ հետ են՚ կարգախոսով տեղեկատվական հարձակման փորձի տպավորություն է ստեղծվում՚,- ընդգծել է նա:
Սարգսյանի կարծիքով, Ադրբեջանի համար նվաստացուցիչ օգոստոսյան պարտությունից հետո, թուրքական ավիացիայի հետ 30-հազարանոց զորավարժություններն Ալիևի համար մխիթարվելու փորձ են: Հաշվի առնելով, որ զորավարժությունների վերաբերյալ այլ տեղեկատվություն չկա, տպավորություն է ստեղծվում, որ զորավարժություններին ընդհանրապես ոչինչ տեղի չի ունենում: ՙԵթե հավատանք զորավարժությունների մասշտաբայնությանը, տարօրինակ է, որ չի նշվում դրանց անցկացման վայրը: Իսկ հայկական, ռուսական մամուլն ընդհանրապես լռում է`չնայած զորավարժություներն ընթանում են մեր հարևանությամբ: Այդ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ զորավարժությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական ակցիա, որի նպատակները և վերջնական հասցեատերն այնքան էլ պարզ ու հասկանալի չեն՚,- ասել է ՌԱՀՀԿ տնօրենը: