Հունիսի
27-ին Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի կնքումից հետո ազգային
փոքրամասնությունների, առաջին հերթին, Սամցխե-Ջավախքի հայերի հիմնական խնդիրները
մոտ ապագայում հազիվ թե լուծվեն: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի
ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Չեմ կարծում, թե մենք
պետք է այդ առնչությամբ հատուկ ակնկալիքներ ունենանք: Սակայն հուսով եմ, որ
նոր քաղաքական և իրավական իրողություններում մեր հայրենակիցների կյանքի պայմանները
կստանան իրավիճակի բարելավման նոր խթանններ և մեխանիզմներ: Անկախության ձեռք
բերումից հետո Վրաստանի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները չեն վերանա, սակայն
նոր քաղաքական պայմաններում դրանք կարող
են ստանալ չեզոքացման նոր խթաններ և ռեսուրսներ», - նշել է քաղաքագետը:
Նրա ասելով, հայաբնակ Սամցխե-Ջավախքի խնդիրներն են`
ջավախքցիների իրավունքների պաշտպանությունն ու իրացումը հասարակական կյանքի
ոլորտներում, սոցիալ-տնտեսական և հասարակաքաղաքականմ իրավիճակի կարգավորում,
ժողովրդավարացումը նման խնդիրներից մեկն է: Մինասյանը նշել է, որ քաղաքական
մթնոլորտի ընդհանուր մեղմացումը Վրաստանում 2012 թվականի իշխանափոխությունից հետո
դրական է անդրադարձել նաև Սամցխե-Ջավախքի վրա: Ջավախահայերի կրոնական
ազատությունը, հասարակաքաղաքական գործընթացներին առավել գործուն մասնակցության հնարավորությունն
ընդհանուր միտման մի մասն է միայն:
«Սակայն 2013 թվականի կեսերին վերստին իր հայտ եկան Վրաստանի
իշխանությունների` Միխայիլ Սահակաշվիլիի վարչակազմի գործունեության որոշ
եղանակների վերադարձի նշաններ: Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, Ջավախքի
հասարակաքաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի վրա հատուկ ծառայությունների
բազմամակարդակ ազդեցությանը: Դա հատկապես վառ արտահայտվեց հունիսի 15-ի տեղական
ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների ընթացքում: Տեղական
ինքնակառավարման նոր օրենսգրքի համաձայն, ինքնակառավարման կարգավիճակ ունեցող
քաղաքների քաղաքապետերը պետք է ընտրվեն ուղղակի ընտրությունների ճանապարհով:
Սամցխե Ջավախքում դա վերաբերում է Ախալցխային, սակայն` ոչ առավելապես հայաբնակ
Ախալքալաքին` թեև օրինագծի հեղինակները այն առաջարկել էին», - նշել է Մինասյանը:
Քաղաքագետը
կարծում է, որ Ջավախքում կամ Քվեմո Քարթլիում տեղական ընտրություններն ըստ ժողովրդավարության
աստիճանի լրջորեն զիջել են Վրաստանի մյուս տարածաշրջանների ընտրություններին:
Վրաստանում ժողովրդավարական և ընտրական ստանդարտների իրական զարգացման ֆոնին այդ
տարածաշրջաններում մարդիկ, գործնականում, զրված են եղել իրենց ազատ ընտրության
սահմանադրական իրավունքի իրացումից: «Օրինակ, ի տարբերություն հենց նույն
Թբիլիսիի, ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում ընտրություններն
ընթացել են հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո», - ամփոփել է
քաղաքագետը: