Նիդերլանդների իշխանությունների կողմից ՀՀ արտգործնախարարությանը տրամադրված տեղեկությունների համաձայն, վթարի ենթարկված մալազիական օդանավի զոհված ուղևորների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը:
Նախօրեին Ուկրաինայի արևելքում վթարի է ենթարկվել Ամստերդամից Կուալա- Լումպուր ուղևորվող մալազիական ավիաուղիների Boeing 777 օդանավը, որում 298 մարդ է գտնվե`283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ: Նախնական տվյալներով, առնվազն 9 երկրի քաղաքացի է գտնվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում վթարի ենթարկված մալազիական ավիաուղիների օդանավում:
Ավիաընկերության տեղեկատվության համաձայն, մեծ մասը Հոլանդիայի քաղաքացիներ են եղել` 154 մարդ, Մալազիայից /անձնակազմի հետ միասին/`45 մարդ, Ավստրալիայից` 27 մարդ, Ինդոնեզիայից`12 մարդ: Բացի այդ, օդանավում գտնվել է Մեծ Բրիտանիայի 9 բնակիչ, Գերմանիայի 4 բնակիչ, չորս բելգիացի, երեք ֆիլիպինցի, ուղևորներից մեկը Կանադայից էր: