ՙՄենք բոլորս, իրոք, ցանկանում ենք փորձել մի գեղեցիկ օր լուծված տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը: Շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը, երբ ես ասում եմ բոլոր կողմերը, նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, ինչպես մյուսները, փորձ անեն գտնել միջոցներ, որոնք կօգնեն դուրս գալու ստեղծված փակուղուց, որն այդ հակամարտությունը մշտապես պահում է պոտենցիալ սպառնալիքի վիճակում՚: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին, նախօրեին ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
Իր հերթին, Է.Նալբանդյանը նշել է. ՙԿարևոր է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջոցներ փնտրելու ջանքերը, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականությնա սկզբունքների հիման վրա: Մենք նույնպես համակարծիք ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է նորմալացվեն առանց նախապայմանների: Մենք շնորհակալ ենք, որ վերջին երկու տասնամյակներին, սկսած մեր անկախության պահից, ԱՄՆ շատ կարևոր աջակցություն է ցուցաբերել Հայաստանին՚:
Այս մասին հաղորդում է commonspace.eu կայքը, հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի նյութերին (state.gov):