Հոկտեմբերի 15-ին, ուշ երեկոյան
հայտնի
դարձան
21 հավաքականների
անունները,
որոնք
2014 թ.
ամռանը
կմասնակցեն
Բրազիլիայում
կայանալիք
ֆուտբոլի
աշխարհի
առաջնությանը:
Հիշեցնենք,
որ
մասնակիցների
թիվը
32 է:
Առաջիկա
Մունդիալում
Եվրոպան
կներկայացնեն`
Բելգիայի,
Իտալիայի,
Գերմանիայի,
Հոլանդիայի,
Շվեյցարիայի,
Ռուսաստանի,
Բոսնիա-Հերցեգովինայի,
Անգլիայի
և
Իսպանիայի
հավաքականները:
Եվրոպական ևս չորս ուղեգրերի տերերի անունները հայտնի կդառնան անցումային խաղերից հետո, երբ պայքարի մեջ կմտնեն Հունաստանի, Պորտուգալիայի, Խորվաթիայի, Շվեդիայի,
Ֆրանսիայի,
Ուկրաինայի,
Ռումինիայի
և
Իսլանդիայի
ազգային
թիմերը:
Նշենք նաև, որ ՙB՚ խմբի երկրորդ հորիզոնականում հայտնված Դանիայի ընտրանին չի մտել փլեյ-օֆֆ, քանի որ երկրորդը ճանաչված թիմերի շարքում ամենավատ արդյունքն ունի: Անցումային խաղերի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի
21-ին,
Ցյուրիխում,
իսկ
հանդիպումները`
նոյեմբերի
15-ին
և
19-ին:
Հավելենք նաև, որ աշխարհի 2014 թ. առաջնությունը կանցկացվի Բրազիլիայի
12 քաղաքում,
հունիսի
12-ից
հուլիսի
13-ը: