Վրաստանի
արտգործնախարար Մայա Փանջիկիձեն կարծում է, որ Թբիլիսիի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները պետք է
վերականգնվեն: Նա այդ մասին հայտարարել է հունիսի 19-ին Հայաստանի իր պաշտոնակից
Էդվարդ Նալբանդյանի հետ Թբիլիսիում կայացած բանակցություններից հետո: Վրաստանի
արտգործնախարարի հավաստմամբ, կողմերն ուղիղ ավիաչվերթների վերսկսման
պատրաստակամություն են հայտնել: «Երկու կողմերն էլ շահագրգռված են դրանց
վերսկսմամբ», - հայտարարել է Փանջիկիձեն, ով ավելի վաղ Հայաստանի իր պաշտոնակցի
հետ ձևակերպել էր զբոսաշրջության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիրը,
ինչպես նաև գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության շուրջ
հնամաձայնագիրը:
Վրաստանի
արտգործնախարարի ասելով, 2013 թվականին Վրաստան է այցելել 1,3 մլն հայ զբոսաշրջիկ,
ուստի տնտեսության այդ ճյուղը զարգացման մեծ ներուժ ունի: Նա հավելել է, որ
զբոսաշրջկների նման հոսքի առկայության պայմաններում երկու երկրներն էլ շահագրգռված
են ուղիղ օդային հաղորդակցությամբ: