Ռոստելեկոմը հիշում և բարձր է գնահատում Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցների հերոսությունն ու հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ հուշագիր է ստորագրում ՀՀ վետերանների միավորման խորհրդի հետ վետերաններին ուղղված աշխատանքներում աջակցության ցուցաբերման նպատակով:
Ռոստելեկոմ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի և Խորհրդի նախագահ Սիմոն Եսայանի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում ընկերությունը պատերազմի վետերաններին նվիրում է բարձրորակ անվասայլակներ, որոնք ուղարկվելու են մարզերում բնակվողներին նրանց տեղաշարժն ապահովելու և առօրյան հեշտացնելու նպատակով:
Ընկերությունը բարձր է գնահատում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը հասարակության խնդիրների լուծման գործում և պատասխանատվություն է ստանձնում համագործակցելու միության հետ նաև հետագա աշխատանքներում և ծրագրերում:
Հուշագրի ստորագրումից հետո Ռոստելոկոմ գլխավոր տնօրենը ներկա է գտնվելու Արմավիր քաղաքում նոր վաճառքի և սպասարկման սրահի բացման արարողությանը:
Արմավիրում գործարկված վաճառքի և սպասարկման սրահն ընկերության թվով յոթերորդն է Հայաստանում: Այն գտնվում է ք. Արմավիր, Հանրապետության 7 հասցեում:
Ռոստելեկոմ սրահները հնարավորություն են տալիս քաղաքի բոլոր բնակիչներին տեղում ծանոթանալու և բաժանորդագրվելու ընկերության ինտերնետ հասանելիության և հեռախոսակապի (շուտով նաև հեռուստատեսության) ծառայություններին, գործող ակցիաներին, ինչպես նաև ձեռք բերելու համակարգիչներ և ժամանակակից աքսեսուարներ:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո: Ռոստելեկոմի բարձրակարգ ծառայություններն արդեն իսկ հասանելի ենԱբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Կապան, Արմավիր, Վանաձոր քաղաքներում և Նուբարաշենում, իսկ ժամանակակից սպասարկման սրահներ են գործում Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Վանաձոր, Չարենցավան, Կապան և Արմավիր քաղաքներում:
Շուտով Ռոստելեկոմի ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան նաև Քաջարան, Մեծամոր, Հրազդանքաղաքների, Երևան քաղաքի Էրեբունի, Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների բնակիչները:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: