Կառավարող կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ-ը մտադիր չէ պահանջել
նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ դա անբարոյական կլիներ: Ապրիլի 25-ին
լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է ԱԱԽ նախկին քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա հիշերցել է, որ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է,
որ մտադիր չէ երրորդ անգամ հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին:
Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին` Բաղդասարյանն ընդգծել է, որ դրանք այժմ
Հայաստանին հարկավոր չեն, քանի որ երկրի առջև ավելի հրատապ խնդիրներ են կանգնած: Նա ընդսմին ավելացրել է, որ ինքը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նորմալ հարաբերություններ են պահպանում, իսկ կոալիցիայից դուրս գալու որոշումը պայմանավորված է երկրում առկա ներքաղքական իրավիճակով, որը փոխվել է վերջին իրադարձությունների առնչությամբ, մասնավորապես, սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու որոշմամբ, պարտադիր կուտակային կենսաթոշակայի համակարգի ներդրմամբ, կառավարության հրաժարականով, նոր կառավարության ձևավորմամբ: Բաղդասարյանի ասելով, իր և Հայաստանի նախագահի քաղաքական վեկտորները բաժանվում են, և կոալիցիայից դուրս գալը միակ ճիշտ որոշումն էր: «Երկրում կուտակվել են բազում խնդիրներ, որոնք անհապաղ լուծում
են պահանջում, սակայն մեր կողմից ներկայացված մի շարք օրինագծեր, որոնք կարևոր
նշանակություն ունեին Հայաստանի քաղաքացիների համար, տորպեդահարվել են», - նշել է
Բաղդասարյանը:
Նա
միևնույն ժամանակ ընդգծել է, թե քաղաքական դաշտում ոչ մեկի տեղին չի հավակնում,
կուսակցւոթյունն ունի սեփական մոտեցումները, որոնք մտադիրէ իրագործել ապագայում:
ՕԵԿ-ը կգնա իր ճանապարհով, սակայն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի,
այդ թվում` ոչ իշխանական քառյալի հետ այն օրինագծերի շուրջ, որոնք կարևոր
նշանակություն ունեն հայ հասարակության և երկրի համար: ԱԱԽ նախկին ղեկավարը նաև
բացառել է վերադարձը կոալիցիա: