Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դոնեցկի ՙՇախտյորից՚ Դորտմունդի ՙԲորուսիա՚ տեղափոխվելը:
ՙԱռաջին հերթին, նրա համար դա առաջընթաց մեծ քայլ է: Հասկանւոմ եմ, որ ՙՇախտյորը՚ մեծ ակումբ է, սակայն բարդ է համեմատել Գերմանիայի և Ուկրաինայի առաջնությունները:
Ակնհայտ է, որ Գերմանիայի առաջնությունն ավելի ուժեղ է: Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ինչ վերաբերում է թիմի խաղաոճին, կարծում եմ, որ Մխիթարյանը լիովին համապատասխանում է Դորտմունդի ՙԲորուսիային՚: Նա լիովին կարող է այնտեղ խաղալ: Բացի այդ, մեծ պլյուս է տվյալ իրավիճակում մարզիչը: Իմ կարծիքով, Յուրգեն Կլյուպը արդի լավագույն մասնագետներից է: Նրանք, ովքեր խաղում են նրա ղեկավարության ներքո, միշտ հնարավորություն են ստանում հասնելու մեծ առաջընթացի: Արժե միայն հիշել, թե քանի խաղացող են արդեն նրանք աճեցրել և վաճառել այլ ակումբների: Համոզված եմ, որ դա մեծ պլյուս է Հենրիխի համար: Մխիթարյանի մասին կարելի է երկար խոսել, սակայն նրա գլխավոր առանձնահատկությունը պրոֆեսիոնալիզմն է: Նա միշտ իր առջև որոշակի նպատակ է դնում և ձգտում է հասնել դրան: Նա շատ աշխատասեր է թե որպես մարդ, թե որպես ֆուտբոլիստ՚, - ասել է Մինասյանը championat.com-ի թղթակից Գալինա Կոզլովայի հետ զրույցում: