Հայկական դիվանագիտությունը վաղուց վատնել է իր
ինքնուրույնությունը: Այս մասին ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում
հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությա քարտուղար Արամ Մանուկյանը,
մեկնաբանելով Հայաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամվբողջականությանը դեմ
քվեարկելու փաստը:
Նշենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում Ղրիմի վերաբերյալ բանաձևին
դեմ է քվեարկել 11 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Բանաձևն ընդունվել է ձայների
100-«կողմ», 11-«դեմ» և 58-«ձեռնպահ» հարաբերակցությամբ: Բանաձևին դեմ են
արտահայտվել Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան,
Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, Կուբան և Նիկարագուան:
Ըստ
Մանուկյանի, հայկական դիվանագիտությունն ասում է մի բան, բայց անում մեկ այլ բան,
իսկ դա նվաստացուցիչ է, դա իրավիճակը սխալ և կոպիտ գնահատելու հաշվարկների
արդյունք է: «Իհարկե, հարկավոր է հաշվի առնել Ղրիմում ինքնորոշման իրավունքի
իրականցաման իրավունքը, ինչպես նաև ռազմավարական գործընկերոջ առկայությունը, ի
դեմս Ռուսաստանի, բայց մենք պետք է կարողանանք հստակ բացատրել մեր
գործողությունների մոտիվները, ներկայացնել փաստարկներ և հաջորդ օրը չփոխել դիրքորոշումը: Լիգիտիմ նախագահ չունեցող երկիրը
միշտ էլ կտատանվի նման միջազգային առանցքային պրոբլեմներ քննարկելու
հարցում»,-նշել է Մանուկյանը: