ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված ՙԱյս ամռան ամենահիշարժան ակնթարթը՚ մրցույթի հաղթողներին:
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ՙԱրմենՏել՚ ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները: ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ՙԱյս ամռան ամենահիշարժան ակնթարթը՚ մրցույթի հաղթող երևանաբնակ Մովսես Աբրահամյանին հանձնեց գլխավոր մրցանակը` Samsung GT/P 7500 պլանշետ: Եզրափակիչ փուլ անցած 4 մասնակիցներ` Երևանի և Կոտայքի մարզի բնակիչներ Արմինե Մամյանը, Անուշ Մուրադյանը, Արթուր Աբրահամյանը և Մայիս Համբարձումյանը պարգևատրվեցին հուշանվերներով և պատվոգրերով: Հանձնաժողովի համակրանքին արժանացած երկու մասնակից` Ալեքսեյ Հայրապետովը և Արտակ Բարսեղյանը, ստացան խրախուսական նվերներ:
ՙՙԱրմենՏել՚ ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր ցուցաբերցին յուրահատուկ ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն` կիսելով մեր հետ իրենց ամռան վառ ակնթարթները: Սոցիալական քաղաքականության շրջանակում մեր ընկերության հիմնական նպատակն է խրախուսել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ պարգևում են ուրախություն շրջապատի մարդկանց և գեղեցկացնում նրանց կյանքը: ԵղեԲք ավելի ակտիվ, հետևեԲք Beeline Armenia էջի նորություններին, քանի որ ամենահետաքրքիր անակնկալները դեռ առջևում են՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙԱյս ամռան ամենահիշարժան ակնթարթը՚ խորագրի նեքո մրցույթն, որը նվիրված էր ամռան հետ կապված հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներին, մեկնարկել էր օգոտոսի 26-ին և անց է կացվել Beeline Armenia պաշտոնական էջում: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների, ինչպես նաև հանձնաժողովի համակրանքին արժանացած աշխատանքների հետ կարելի է ծանոթանալ Beeline Armenia էջում http://www.facebook.com/beeline.am: