.ՙՉեմ վճարի 150 դրամ՚ ակցիայի մասնակիցները, չնայած քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշման կասեցման վերաբերյալ երեկ արված հայտարարությանը, կրկին քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել:
Նրանք, մասնավորապես, պահանջում են ոչ թե կասեցնել հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը, այլ այն չեղյալ հայտարարել: Բացի այդ, նրանք պահանջում են պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և ՙԵրևանտրանս՚ ընկերության ղեկավար Միսակ Հարությունյանին: Ի դեպ, ինչպես նախօրեին հաղորդել էր ԱրմԻնֆո գործակալությունը, հղում կատարելով իր սեփական աղբյորներին, որ նշված պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արթուր Գևորգյանի պաշտոնանկության մասին որոշումն ընդունվել է նախօրեին: Սակայն այդ մասին քաղաքապետարանը մտադիր չէ միանգամից հայտարարել:
Ակցիայի մասնակիցները պահանջոմ են բարելավել տրանսպորտային ծառայությունների որակը և առաջիկա 7 օրերին ուղեվարձը սահմանել 50 դրամ, ուղեվարձն անօրինական կերպով բարձրացնելու հետևանքով երևանցիներին պատճառված վնասները փոխհատուցելու համար:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, ներկա պահին քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է: ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, մասնավորապես, հայտարարում է, որ հասարակական կարգը խախտող բոլոր ակտիվիստները կտարվեն ոստիկանական բաժանմունքներ: Իսկ ակտիվիստները հայտարարում են, որ ոստիկաներն իրենք են սադրում անկարգությունները: Օսիպյանն ակտիվիստներին կոչ է անում իրենց պահանջները հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` քաղաքապետարանի ՙպատուհանի՚ միւջոցով, սակայն ակտիվիստները պահանջում են Մարգարյանի կամ քաղաքապետարանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ անձնական հանդիպում: Ներկա պահին քաղաքապետարանին մոտ գտնվող բակերում հերթապահում են ոստիկանական խմբեր, որոնք աստիճանաբար ձգվում են դեպի քաղաքապետարան, գործնականում շրջապատելով ակտիվիստներին: