Սեպտեմբերի 23-ին Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի հրամանատարները հանդիպել են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ ագիկ Ծառուկյանին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱՌԴԽ մամուլի ծառայությունից, հանդիպմանը նաև ներկա են եղել ՙԲարգավաճ Հայաստան՚ խորհրդարանական խմբակցության անդամները: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ներկա քաղաքական իրավիճակը, դաշտային հրամանատարները խոսել են երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից և առաջարկել դրանից դուրս գալու սեփական մոտեցումները: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ ագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու կլոր սեղանին: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է հանուն ՀՀ պետականության պահպանման ու կայացման անել ամեն հնարավորը: Հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում: Հանդիպման մանրամասները կհաղորդվեն հոկտեմբերի 3-ին կայանալիք հանրահավաքում: