Գերմանական հետախուզությունը
հայտարարել է, թե Թուրքիան զբաղվում է միջուկային զենքի մշակմամբ: Այդ մասին հաղորդում
է Die Welt-ը: Հրատարակության համաձայն, պետությունը մշակմամբ զբաղվում է գաղտնի,
այդուհանդերձ, գերմանական հետախուզությունն ապացույցներ ունի:
Բացի
այդ նշվում է, որ Թուրքիան որպես ռազմավարության մոդել օգտագործում է Իրանի միջուկային
ծրագիրը: Հետախուզական տվյալների համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ
Էրդողանը դեռ 2010 թվականին կարգադրել էր կայանքներ ստեղծել ուրանի հարստացման
համար: