Կարմին խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակը
հաստատել է Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Մուզաֆարզադեին հայրենիքին հանձնելու մասին տեղեկությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ
զրույցում հաղորդել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա
Ամատունին, կողմերը և գերու ազգականները նախօրոք տեղեկացվել էին, իսկ
Մուսաֆարզադեի հանձնումը տեղի է ունեցել ընթացակարգին համաձայն:
Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ
Մուզաֆարզադեն սեպտեմբերի 5-ին հայտնվել էր ԼՂՀ տարածքում, խախտելով
ղարաբաղա-ադրբեջանական զինված ուշերի շփման գիծը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, նա
հանդիսանում է Ադրբեջանի Տերտերի շրջանի ՃՈ պետի տեղակալի որդին: