Աշխարհի առաջատար տնտեսությունների դժվարությունները կարող եմ վերաճել մի շարք երկրներում սոցիալական ճգնաժամի, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել չինացի հայտնի տնտեսագետ, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Xiaohua Yang-ը Երևանում կայացած երկօրյա գիտաժողովի ժամանակ`նվիրված համաշխարհային տնտեսության հետճգնաժամային գոյությանը և Չինաստանում տնտեսական բարեփոխումներին:
Փորձագետը համաձայնել է այն կարծիքին, որ լեռնահանքային արտադրանքի համաշխարհային պահանջարկի նվազումը /այդ թվում`Չինաստանի կողմից/ անխուսափելիորեն կհանգեցնի նաև Հայաստանում դրա վաճառքից եկամուտների զգալի կրճատմանը: Հարկ է նշել, որ լեռնահանքային արտադրանքին է բաժին ընկնում հայկական արտահանման շուրջ 40%-ը:
Տնտեսագետը նաև նշել է, որ հասարակության սոցիալական շերտավորման խնդիրը /չափազանց հարուստների և աղքատների/ շարունակում է խորանալ, ինչը ևս սոցիալական ճգնաժամի վտանգ է պարունակում: Այդ գործընթացը սաստկանում է կոռուպցիայի և տնտեսության մոնոպոլիզացիայի բարձր մակարդակով երկրներներում:
Պրոֆեսորը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը մտավոր հարուստ ներուժ ունի, որի արդյունավետ օգտագործումը կարող է դուրս բերել երկիրը տնտեսական ճգնաժամից: Նա նաև նշել է, որ երկրին անհրաժեշտ է ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները հարևան երկրների հետ: