Հոկտեմբերի 31-ի
տվյալներով, 1988 թվականից ի վեր
Հայաստանում հայտնաբերվել է ՄԻԱՎ 1563 դեպք հանրապետության քաղաքացիների շրջանում,
որոնցից 22-ը` 2012 թվականին, ինչն
ամենաբարձր ցուցանիշն է նախորդ տարիներին: Այդ մասին հաղորդում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի
պաշտոնական կայքը:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 1094 մարդ (70%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 469 դեպք (30%): ՄԻԱՎվարակի 29 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների 55%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալճանապարհը (58,5%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (31,9%):
Սրանցիցբացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակիփոխանցման դեպքեր: