Հայաստանի և Բելառուսի միջև 60 մլն դոլար
ապրանքաշրջանառությունը ծիծաղելի է և անբավարար, հետևաբար, կողմերն առաջիկա երկու
տարիներին նորագույն տնտեսական տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով պետք է առնվազն
կրկնապատկեն այդ ցուցանիշը: Այդ մասին Երևանում ճեպազրույցում հայտարարել է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով Հայաստան է ժամանել պաշտոնական
այցով:
Նա նաև հավաստիացրել է, որ Բելառուսը պատրաստ է կապիտալ
ներդրումների համար ամենաբարենպաստ պայմաններ տրամադրել հայ ներդրողներին:
Բելառուսի ղեկավարը հատկապես հեռանկարային է համարել համագործակցությունը
մեքենաշինության, միջուկային էներգետիկայի, գյուղատնտեսության, բարձր
տեխնոլոգիաների ոլորտներում: ՙԱյսօր մեզ համար փակ թեմաներ չկան` գյուղատնետսությունից
մինչև ռազմաքաղաքական ոլորտներում համագործակցության համար: Սակայն
գերակայությունը տնտեսական համագործակցության զարգացումն է՚, - հայտարարել է
Լուկաշենկոն:
Նա նաև բարձր է գնահատել հայ և բելառուս ժողովուրդների համատեղ
պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմում: ՙՄենք չափազանց հոգատար ենք այսօր
Բելառուսում բնակվող հազարավոր հայերի նկատմամբ՚, - ընդգծել է Ալեքսանդր
Լուկաշենկոն: