Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր
կառավարության նիստում Պաշտպանության նախարարությանն առաջարկել է առաջնագիծ
ուղարկել նաև ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ջոկատներ:
Նախարարի
ասելով, չնայած այն հանգամանքին, որ հայոց բանակն ամենամարտունակն է
տարածաշրջանում, նման անհրաժեշտություն է ծագում այն առնչությամբ, որ Ադրբեջանի
ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ջոկատներն արդեն առաջնագծում են` սահմանապահների
հետ միասին: «Առաջարկում եմ սահման ուղարկել 4000 փրկարրաներից բաղկացած մեր
ջոկատները», - հայտարարել է նախարարը:
Ի
պատասխան` վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցին հարկավոր է
զգուշությամբ մոտենալ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է,
որ Ադրբեջանի քաղաքացիական պաշտպանության ջոկատները մատական հերթապահություն չեն
իրականցնում, այլ սոսկ պաշտպանում են ջրամբարները, քանի որ զգուշանում են հայկական
կողմի գործողություններից: «Սակայն մենք այդ հարցը կքննարկենք», - խոստացել է
Օհանյանը: