Եվրամայդանի
իրադարձությունների լարվածությունը ձեռնտու է Կիևի Բանկային փողոցին և Մոսկվայի Սմոլենսկի
հրապարակին: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության
թղթակցի հարցին, օնլայն հարցազրույցի շրջանակներում նման կարծիք է արտահայտել
ուկրաինական հասարակական-քաղաքական գործիչ Օլեգ Ռիբաչուկը:
Նշենք, որ «Բանկային» բառը
հճախ կիրառվում է որպես ուկրաինական իշխանությւոնների հոմանիշ, իսկ Մոսկվային
Սմոլենսկի հրապարակում է գտնվում Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Ուկրաինան, որն իր
անկախությունը ձևականորեն ստացավ 1991 թվականին, այժմ, իրոք, պայքարում է դրա
համար: Ուկրաինական հատուկ ծառայությունների հայտնի ներկայացուցիչները,
մասնավորապես, Ղրիմի Բերկուտը, սերտ համագործակցում, մարզվում և կրթվում են
ռուսական Ալֆա-ի մոտ: Ուկրաինական ուժայինների ղեկավարությունում կան ռուսական
հատուկ ծառայությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Հակադրման սցենարը հատկապես
նպատակ է դրել թուլացնել Ուկրաինայի իշխանություններին, գործնականում մասնատելով
երկիրը: Ակնհայտ է, որ մասնատման այս սցենարն ունի ռուսական ծագում»,-ընդգծել է
նա:
Ըստ Ռիբաչուկի
գնահատականների, դա հասկանում են ուկրաինական բազմաթիվ քաղաքական գործիչները,
ինչպես իշխանությունում, այնպես էլ ընդդիմությունում, ինչը նաև ձախողման հույսեր է
ներշնչում: Սակայն, ոչ իշխանություններին, ի դեմս նախագահ Յանուկովիչի, և ոչ էլ
ընդդիմությանը, նման սցենարը ձեռնտու չէ: Հետևաբար, առայժմ առանց տեսանելի
հաջողությունների են ընթանում արդեն երկրորդ օրն ընթացող խորհրդակցությունները`
նախագահի և ընդդիմության առաջնորդների միջև:
Ժամանակակից
արդիական թեմաներով տարբեր երկրների առաջատար փորձագետների մամուլի ժամանակակից
ինտերնետ-ասուլիսները Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար կազմակերպվում են
«Հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնումը միմյանց մասին, ինչպես նաև
առաջին ձեռքից տեղեկությունների հիման վրա նրանց միջև փոխադարձ վստահության
հաստատումը» նախագծի շրջանակներում, որը հանդիսանում է «Տարածաշրջան» հետազոտական
կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան)
նախագիծը, և աջակցվում է Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի
դեսպանությունների կողմից