ԱՄՆ ակտիվորեն ձգտում է Ադրբեջանի միջոցով հիմարացնել
Ռուսաստանին: Այսօր Երևանում լրագրողներին նման կարծիք է արտահայտել «Ղարաբաղ»
կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ
Մանուչարյանը:
«Պարզվում է, որ
Բաքվի վերջին կտրուկ հայտարարությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի և
Վաշինգտոնի հասցեին միանշանակ ոչ այլ ինչ են, եթե ոչ` կատագերգություն, որի
ռեժիսորն է ԱՄՆ: Վերջին ժամանակներս Մոսկվան Ադրբեջանի նկատմամբ ունի որոշակի
նպատակներ, կապված իր եվրասիական նախգծերի հետ: Եվ Կրեմլի հասցեին արված
ռեվերանսներով, քննադատելով Սպիտակ տունը, Բաքուն փորձոմ է ժամանակ շահել,
ձևացնելով Մաքսային միությանն անդամակցելու հետաքրքրություն»,-ընդգծել է նա:
Մանուչարյանը
հիշեցրել է, որ երկար տարիներ նման դեր էր խաղում, և շարունակում է խաղալ, ՆԱՏՕ-ի
անդամ Թուրքիան, պարբերաբար «սրելով» հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով իր գլխավոր
դաշնակցի հետ, ռեվերանսներ կատարելով դեպի Մոսկվան: Եվ սա այն ժամանակ, երբ
Ռուսաստանի կողմից նրա պատմության ընթացքում վարած պատերազմների շարքում ամենամեծ
մասնաբաժինն ընկնում է Թուրքիային: Այսպիսով, ստ վերլուծաբանի, ԱՄՆ ձգտում է
չեզոքացնել Ռուսաստանի հարվածի հնարավորությունը Ադրբեջանի տարածքով ընթացող
Կովկասյան կոմունիկացիոն միջանցքի ուղղությամբ:
«Հատկապես
այդ պատճառով էլ ԱՄՆ այդպես ակտիվացել է վերջին երկու ամիսներին, առաջխաղացնելով
իր մարվող խաղաղապահ նախաձեռնությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման
ուղղությամբ: Այս համատեքստում անհրաժեշտ է դիտարկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի
ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունները: Իսկ իրականում,
ԵԱՀԿ ՄԽ շատ քիչ ընդհանուր բան ունի ԼՂՀ իրական կարգավորման հետ»,-եզրափակել է
Մանուչարյանը: