Լավ կլիներ, եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանն իր հայտարարությունում 20-րդ դարասկզբի հայերի կոտորածը որակեր
ցեղասպանություն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը
Երևանում իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում`
մեկնաբանելով Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի նախօրեին հրապարակված
էրդողանի հայտարարությունը, որում նա ցավակցություն էր հայտնել «20-րդ դարի սկզբի
ողբերգական իրադարձությունների» զոհերի ժառանգներին:
«Թեև
պետք է նշեմ, որ ես փորձում եմ դրական ասպեկտներ գտնել այդ հայտարարությունում», -
նշել է Օլանդը: Ընդ որում Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ այդ հարցի վերջնական
լուծումն Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է: