Հինգշաբթի, 11 Դեկտեմբերի 2014

Ստեփանյան Դավիթ

Հայացք Մոսկվայից. Ռուսաստանի կովկասյան քաղաքականության առանձնահատկությունը Հարավային Կովկասի ճանաչված և չճանաչված երկրների միջև հարաբերությունների տարբերակումն է

Հայացք Մոսկվայից. Ռուսաստանի կովկասյան քաղաքականության առանձնահատկությունը Հարավային Կովկասի ճանաչված և չճանաչված երկրների միջև հարաբերությունների տարբերակումն  է

Ռուսաստանի կովկասյան քաղաքականության առանձնահատկությունը ոչ միայն Հարավային Կովկասի երեք հայտնի երկրների, այլ նաև Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների կառուցման հարցում տարբերակված մոտեցման մեջ է կայանում: Այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի Պաշտպանական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գրիգորի Տիշչենկոն`առցանց հարցազրույցի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:


ՙՄեզ համար դա աշխարհաքաղաքական մեծ անհարմարություն է, քանի որ հարկ է լինում ոչ միայն տրոհել երբեմնի միասնական տարածությունը, որն ընկալվում է որպես ՙԱնդրկովկաս՚, այլ նաև ներուժը վատնել հարկադիր ռեֆլեքսային արձագանքման վրա: Ռեֆլեքսներն արձագանք են քաղաքական, ռազմաքաղաքական գրգռվածությանը, որոնք, ցավոք, երբեմն գերազանցում են ցավի շեմը Ռուսաստանի համար: Նման մոտեցումը չի կարող օպտիմալ տարբերակ համարվել Հարավային Կովկասի երկրների անվտանգության համար: Ցավոք, Ռուսաստանի մասնակցությամբ տարածաշրջանային կամ ավելի լայն անվտանգության համակարգ առայժմ ստեղծել չի հաջողվում՚,- նշել է նա:


Փորձագետի կարծիքով, ռուսական շահերի համակարգում Հայաստանը հստակ արտահայտված գերակայություններից մեկն է`նկատի ունենալով հետխորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը մասնակցելու Երևանի ու հայ ժողովրդի պատրաստակամությունը: Տիշչենկոյի կարծիքով, այդ պատրաստակամությունը հատկապես գնահատելի է`հաշվի առնելով եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների տապալումը, առաջին հերթին`Արևմուտքի ազդեցության ոլորտ Ուկրաինայի վերջնական ՙհեռացման՚ հաշվին: ՙՈրպես օժանդակ ուղղություններ`այժմ սկսել են խոսել Մոլդովայի և Վրաստանի մասին: Նման մի բան, կարծես,  տեղի է ունենում Ադրբեջանի շուրջը: Սակայն, Ուկրաինան առայժմ ՌԴ անվտանգությանն սպառնալիքների բացարձակ կենտրոնն է՚,- վստահ է Տիշչենկոն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն