Ադրբեջանում
ղարաբաղյան խնդրով զբաղվող իրավասու փորձագետներն այնքան շատ չեն, արպեսզի նրանց
մի մասին բանտ նստեցնեն և հեղինակազրկեն: «Թուրանի» հրապարակած հարցազրույցում այդ
մասին հայտարարել է Հումանիտար հետազոտությունների միության ղեկավար Ավազ
Գասանովը` անդրադառնալով լրագրող Ռաուֆ Միրկադիրովի և իրավապաշտպան Յունուս զույգի
ձերբակալությանը:
«Ես իշխանությունում չեմ ճանաչում նույնիսկ միջին
մակարդակի փորձագետների, որոնք ընդունակ են պատասխանել հայ գործընկերներին: Կարող
եմ հիշել իշխանությունը ներկայացնող մի քանի մարդու, որոնց կարելի է ուղարկել հայերի
մասնակցությամբ ցանկացած մակարդակի համաժողովի: Մեր լոբբիստներն արտասահմանում
ամբոխավարներ են, որոնք միջազգային
լսարանի առջը երկու նախադասությունից ավելի արտասանելու ընդունակ չեն: Ուրեմն ինչու՞ են
իշխանությունները վերացնում այդ եզակի մարդկանց, հայերին օգնելու՞ համար», - վրդովմուն ք է հայտնել փորձագետը:
Հիշեցնենք,
որ Ռաուֆ Միրկադիրովը, ով ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ առցանց և և Հայաստանում
անցկացված միջազգային խորհրդաժողովների, ապրիլի 19-ից կալանքի տակ է Հայաստանի
օգտին լրտեսության համար մեղադրանքով, փաստորեն` «ժողովրդական դիվանագիտության»
միջոցառումներին մասնակցելու համար: Ապրիլի 22-ին Իլհամ Ալիևի որոշմամբ ստեղծվել է
գլխավոր դատախազության և ԱԱՆ միավորված քննչական խումբ` «Ադրբեջանում Հայաստանի
լրտեսների մեծ ցանցը բացահայտելու» նպատակով: Արդեն ճնշում է սկսվել Արիֆ
Յունուսովի նկատմամբ, ում կնոջ` Լեյլա Յունուսի հետ միասին արգելված է հեռանալ
Ադրբեջանից: