Ձկնային
տնտեսություններն «ընկերացել են», ինչի արդյունքում սկսում է փոփոխվել նաև Արարատյան դաշտավայրի ջրի մինելարացումը:
ԱրմԻնֆո գործակալության
թղթակցի հետ զրույցում երկրաբանական գիտությունների թեկնածու, «Ինժեներ-Երկրաբան»
ՍՊՀ ղեկավար Ռուբեն Յադոյանը նշել է, որ ձկնային տնտեսություննների կարիքերի
նպատակով անվերահսկելի ձևով ջուր վերցնելու պատճառով Արարատյան դաշտում ստեղծվել է
«ամոթալի» մի իրավիճակ: «Ոչ ոք չգիտի, թե որքան ջուր են սպառում այդ ձկնատնտեսությունները:
Միայն հիմա նրանք արթնացան, որ Արարատյան դաշտում իջնում է ստորերկրյա մաքուր ջրի
մակարդակը, ջրաբեր հորիզոնները «խառնվում են»: Ես գիտեմ, որ այնտեղ պարտադիր
կերպով արդեն ավելացել է նաև միներալացումը: Ձուրն այնտեղ արդեն մաքուր չէ, խմելու
չէ»:
Ինչպես պատմել է Յադոյանը,
70-ական թվականներին ԽՍՀՄ կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, որ մաքուր
ջրերը չի կարելի օգտագործել ոռոգման նպատակներով: «Ապագայում բոլոր պատերազմները
կմղվեն հանուն մաքուր ջրի: Իսկ մենք փչացրել ենք Արարատան դաշտավայրի ողջ ջուրը»,-նշել
է նա:
Նրա խոսքերով, իրավիճակը
կայունացնելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները հիմնավորված չեն: Յադոյանն
ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, փակելով արտեզյան ջրահորը, ոչ ոք
չգիտի, թե արդյունքում որ ջրաբեր հորիզոնն է փակում: «Ներկայումս սկսել են փակել
ջրահորերը: Այնտեղ կա երեք հորիզոն` դու ո՞րն ես փակում: վերևի՞նը: Ի՞նչն ես
փակում: Ինչի՞ վրա ես փող ծախսում: Չէ՞ որ ավելի ես վատթարացնում
իրավիճակը»,-հայտարարել է փորձագետը:
Ինչպես հաղորդել է Սևանի
հիմնահարցերի Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Արարատյան դաշտի
ստորգետնյա ջրերի վերականգնվող պահուստը կազմում է 1.226 մլրդ.խոր.մետր, սակայն,
ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնային տնտեսությունների թույլատրել է
օգտագործել 1.496 մլրդ.խոր.մետր ջուր: Արդյունքում, դաշտավայրի 638 արտեզյան
ջրհորներից 122-ը չորացել է, իսկ 6200 հա տարածքով հողեր գործնականում մնացել են
առանց ջրի: