Ս.թ. դեկտեմբերի 19-ին Ինեկոբանկը ստացավ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրված 10մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի շրջանակնորում առաջին տրանշը՝ 5մլն. ԱՄՆ դոլարի չափով: Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, այն
ուղղված կլինի էներգարդյունավետ և վերականգնվող էներգիայի ֆինանսավորմանը ինչպես իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տեսքով, այնպես
էլ ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման շրջանակներում:
«Արդեն շուրջ 10 տարի է ինչ Ինեկոբանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ՝ այս
տարիների ընթացքում ներգրավելով ավելի քան 45մլն. ԱՄՆ դոլարի համարժեք վարկային
միջոցներ՝ ուղղված Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության և
առևտրի խթանմանը: Նոր վարկային միջոցները կնպաստեն ոչ միայն ՓՄՁ ոլորտի
զարգացմանը, այլև այսօր ողջ աշխարհի համար այսքան կարևոր էներգիայի պաշարների
սպառման նվազեցմանը», - նշեց Բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, -
«Համագործակցելով շուրջ 30 միջազգային
ֆինանսական կառույցների և հիմնադրամերի հետ՝ Ինեկոբանկը 2014թ. ընթացքում արդեն
ներգրավել է 33մլն. ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ և մինչ տարվա ավարտը
պլանավորվում է ներգրավել ևս 9մլն. ԱՄՆ դոլար, որը կուղղվի միկրո և ՓՄՁ
ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այսպիսով միջազգային ֆինանսական
կազմակերպություններից ներգրավված միջոցները տարեվերջին կկազմեն մոտ 140 մլն. ԱՄՆ
դոլար», - հավելեց նա:
Հատկանշական է, որ EBRD հետ համատեղ իրականացվող այս ծրագրերի
շրջանակներում էներգոարդյունավետությանն ուղղված վարկեր ստացող հաճախորդները
հնարավորություն կունենան վարկի գումարի մինչև 15%-ը ետ ստանալ (cashback) ՎԶԵԲ-ի
կողմից տրամադրվող գրանտային միջոցների շնորհիվ: Այսպիսով, Ինեկոբանկի նոր
էներգոարդյունավետ վարկերի համար սահմանված հատուկ՝ գրավիչ պայմանները
հաճախորդներին հնարավորություն կընձեռեն կրճատել և բանկային ծախսերը և էներգիայի
սպառման հետ կապված ծախսերը՝ միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը:
Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի
ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ:
Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը` հանդես գալով որպես
հուսալի և ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո, ՓՄՁ և անհատ հաճախորդների համար:
2014թ. ընթացքում Ինեկոբանկի վարկային պորտֆելը աճել է 23.5%-ով, ավանդների
պորտֆելը՝ 19.5%-ով, իսկ ակտիվները՝ 10.8%-ով: