ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին
դեսպան, պաշտպանական հետազոտությունների Միջազգային կենտրոնի ղեկավար Մեթյու
Բրայզայի ելույթը ՆԱՏՕ-ի Խորհրդարանաիան Վեհաժողովի Բաքվում կայացած սեինարում
բերեց սկանդալի:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ
գործակալությունը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի ԽՎ 86-րդ սեմինարի երկրորդ մասում,
«Հարավային Կովկաս. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով, Մ.Բրայզան
հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները լեռնային-ղարաբաղյան
հակամարտության կարգավորման և փոխզիջումների հարցում դեռևս չեն կարողանում հասնել
փոխհամաձայնության:
Նրա խոսքով, չնայած այն
բանին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ ջանքեր է գործադրում հակամարտությունը
կարգավորելու ուղղությամբ, պրոբլեմնը մնում է չլուծված: «Հարկավոր է շարունակել
աշխատանքները լեռնային-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական լուծումը
բացառելու ուղղությամբ»: Իր ելույթում Բրայզան չի նշել հակամարտության առաջացման
պատճառները, այլ միայն կողմերին կոչ է արել գտնել ընդհանուր լեզու: Հայաստանի
պատվիրակությունը ողջունել է Բրայզայի ելույթը, ցանկանալով խոսք վերցնել ծրագրից
դուրս, բայց միջոցառումը վարողը` ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Հյու Բեյլին կոչ է արել
պահպանել ընթացակարգը:
Այնուհետև խոսքը տրվել է
հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանին: Նա հեռացել է թեմայից,
ադերբեջանական կողմից պահանջելով շփման գոտուց դուրս բերել դիպուկահարներին:
Այնուհետև, խոսք է վերցրել
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գուդրաթ Հասանգուլիևը և կտրուկ
ձևով է արտահայտվել Բրայզայի և հայկական կողմի ելույթներին: «Պարոն Բրայզա, հայերը
ձեզ թույլ չտվեցին մնալ որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, քանի որ ամուսնացած եք
թրքուհու հետ: Իսկ այժմ դուք նրանցից արդարություն եք ակնկալում»: Այնուհետև
Հասանգուլիևը դիմել է հայկական պատվիրակությանը: «90-ականների վերջին Հայաստանի և
Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերվեց
պայմանավորվածություն: Բայց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած սպանդն ամեն ինչ
շրջեց գլխիվայր: Հայաստանի վարքը ցույց է տալիս, որ չկան անհրաժեշտություն նստել
բանակցույթունների սեղանին: Քանի որ Հայաստանը սարսափելիորեն վախենում է
Ռուսաստանից և գործում է, ղեկավարվելով այդ վախով: Մեզ համար ավելի լավ կլինի, եթե
բանակցությունները վարենք Ռուսաստանի հետ»:
Հասանգուլիևը պատասխանել է
նաև հայ պատգամավորների հարցերին, որ Թուրքիան անիջականորեն աջակցում է
Ադրբեջանին` հակամարտության հարցում: «Ղարաբաղյան հակամարտությնա առաջին շրջանում,
Էլչիբեյի նախագահության ժամանակ, Ադրբեջանը Թուրքիայից խնդրեց մեկ ուղղաթիռ,
որպեսզի մարդկանց դուրս բերի Քելբաջարից: Թուրքիան մեր խնդրանքը թողեց առանց
պատասխանի: Այդ նույն ժամանակ Թուրքիան Հայաստան ուղարկեց 5 հազար տոննա ցորեն:
Ինչո՞ւ են հիման Հայաստանի ներկայացուցիչները լռում այդ մասին»: Իսկ հայկական
պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը բարձրացրեց Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա
Գուրգեն Մարգարյանի սպանության հարցը, որը հետագայում արդարացվեց և հերոսացվեց
Ադրբեջանում:
ՆԱՏՕ-ի
ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությնա ղեկավար Զիյաֆետ Ասքերովն էլ Բրայզայի
նկատմամբ իր ողջ ջղայնությունը թափեց ԱՄՆ վրա: «Դեռ չէր չորացել ՄԱԿ-ի
անվտանգության խորհրդի բանաձևերը, երբ ԱՄՆ և ՆԱՏՕ-ն ոչնչացրին Լիբիան: Նույնը տեղի
ունեցավ Իրաքում և մյուս վայրերում: Որպես պատճառ դուք նշեցիք այնտեղ քիմիական
զենքի առկայությունը, բայց ոչինչ գտնել չկարողացաք: Թե ինչպես է հիմա տառապում
իրաքցի ժողովուրդը, դուք գիտեք, գիտեմ և ես, բայց միջազգային հանրությունն այդ
առումով ամոթ չի զգում: Դուք անգամ Հարավսլավիան ռմբակոցեցիք առանց ՄԱԿ-ի
մանդատի»: