Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթացի հասնել ղարաբաղյան
հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, ԱրմԻնֆո-ի թղթակցին
հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը`անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:
Անդրադառնալով
հայտարարությունում տեղ գտած ՙօկուպացված տարածքներ՚, ՙՀայաստանի և Ադրբեջանի միջև
կոնֆլիկտ՚ ձևակերպումներին`փոխնախարարն ընդգծել է. ՙ Լեռնային Ղարաբաղի հարակից
տարածքներն ամենասուր կետերն են, որոնց շուրջ չկա համաձայանություն, ինչի մասին էլ
խոսում են միջնորդները: Կողմերը որպես բանակցությունների հիմք են ընդունել
ընդհանուր առմամբ Մադրիդյան փաստաթուղթը, այլ ոչ թե այնտեղ նշված վեց կետերն
առանձին-առանձին՚:
Պատասխանելով
այն հարցին, թե նպատակահարմար չէ արդյոք նման հայտարարությունից հետո հրաժարվել
ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից`Քոչարյանը նշել է, որ դա ցանկանում է Ադրբեջանը, քանի որ Բաքուն
փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը`բարձրացնելով ղարաբաղյան
հարցը խորհրդարանական տարբեր ատյաններում, որոնք, ըստ էության, ծանոթ չեն խնդրին:
ՙԻսկ ԵԱՀԿ ՄԽ-ին մոլորության մեջ գցել Բաքվին չի հաջողվում, քանի որ միջնորդները
քաջածանոթ են հակամարտությանը: Այդ պատճառով Ադրբեջանը փորձում է հրաժարվել այդ
ձևաչափից՚,- պարզաբանել է փոխնախարարը: Նա
նշել
է, որ այդ ձևաչափն երկու առաքելություն ունի`աջակցել կողմերին փոխզիջումների հիման
վրա համաձայնության հանգելու հարցում և թույլ չտալ, որպեսզի փխրուն հրադադարը
խախտվի:
1994
թվականի հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահները Հարավային Կովկասի երկրներին առաջարկել են մտածել վերջին 20 տարվա
ձեռքբերումների շուրջ£
Միջնորդներն
ընդսմին նշում են, որ հրադադարի մասին համաձայնագիրը չի լուծում Լեռնային Ղարաբաղի
հակամարտությունը. ՙայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները թողեց «գրավյալե և չկարողացավ առաջընթաց ապահովել
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում՚£ Ընդ որում, համանախագահները նշում են, որ
հակամարտության լուծումը պետք է ներառի տարրեր, որոնք նշված են համանախագահ
երկրների նախագահներիª 2009-2013 թվականների հայտարարություններում, և նախատեսում
են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար
միջանկյալ կարգավիճակ և ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք,
որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ,
որը կորոշվի ապագայումª նրա բնակչության պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ազատ
կամարտահայտման ճանապարհով, բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների
վերադարձի իրավունք, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներª այդ թվում
խաղաղապահ ուժեր£