Հայաստան-Սփյուռք միասնությունը պետք է օգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին սեպտեմբերի 24-ին ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովում հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Նրա ասելով, հայ ժաղովրդի ներուժն իր միասնության մեջ է, և միայն Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերով կարելի է հասնել երկրի համար կարևոր հարցերի լուծմանը: Նա նաև հիշեցրել է, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և բոլոր ջանքերը պետք է ուղղվեն դրա ճանաչմանը:
Կաթողիկոսը նաև ընդգծել է, որ հայ ժողովուրդը պետք է համատեղ լուծի երկրի զարգացման հարցերը, տնտեսական և սոցիալական, ինչպես նաև միասնական ճակատով պայքարի երկրի առջև ծառացած մարտահրավերների դեմ: Նա հատկապես նշել է ողջ ժողովրդի համախմբման անհրաժեշտությունը սիրիահայերին աջակցելու գործում: