Սեպտեմբերի 25-ին` երեկոյան, ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ Անվտանգության ծառայության հերթապահ մաս հաղորդվել էր, որ Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի մոտակայքում անհայտ անձինք քարով կոտրել են Երևան-Գյումրի երթուղում գործով էլեկտրագնացքի ապակին: Էլեկտրագնացքը կայարանից ուղևորվում էր Երևանի դեպո: Դեպքի վայր էին մեկնել Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք պարզեցին խուլիգանի ինքնությունը՝ դա 13-ամյա տղա էր, ով զղջացել և ընդունել էր արարքը:
Ոստիկանությունից կանչվել էին անչափահասների հարցերով աշխատակիցները, ովքեր կշարունակեն աշխատանքը տղայի հետ: ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերությունը կրկին հիշեցնում է, որ նման դեպքերը երկաթուղում ոչ միայն բերում են նյութական կորուստների, այլ նաև վտանգավոր են ուղևորների կյանքի և առողջության համար ու կոչ է անում զերծ մնալ նման քայլերից:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: