ՙՆաիրիտ՚ քիմիական գործարանի աշխատողները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարությնա շենքի մոտ, պահանջելով վճարել աշխատավարձի գծով առաջացած պարտքերը:
Ակցիայի մասնակցել է մոտ 500 հոգի: ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել վճարել 2 ամիսների պարտքը, ինչը չի բավարարում ակցիայի մասնակիցներին, որից հետո նրանք երթով գնացել են դեպի ՀՀ նախագահի աշխատավայր:
ՙՆաիրիտի՚ աշխատողներին ընդունել է նախագահի աշխատակազի ղեկավար Վիգեն Սարգսյանը, խոստանալով նույնը` ինչ ոչ կառավարությունը:
Նշենք, որ նման ակցիաներ կազմակերպվում են պարբերաբար, ցուցարարներին վճարվում է մի քանի ամսվա աշխատավարձ, որից հետո ամեն ինչ կրկին մեկնարկում է: