Arminfo.info





 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2013

Ստեփանյան Դավիթ

Ժիրայր Սեֆիլյան. Վերացնելով տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը`Մոսկվան մտադիր է վերջնականապես գաղութացնել Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը

Ժիրայր Սեֆիլյան. Վերացնելով տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը`Մոսկվան մտադիր է վերջնականապես գաղութացնել Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը

Ավարտվում է 2013 թվականը: Հայաստանում տեղի ունեցած ի՞նչ իրադարձություններով այն Ձեզ համար հիշվեց:


 


Ամենահիշարժանը ժողովրդի գիտակցության արթնացումն էր, որ երկիրը գաղութացված է: Եվ, չնայած հերթական ապօրինի նախագահական ընտրությունների հետևանքով ժողովրդի հիասթափության ալիքին, Հայաստանի ինքնիշխանության համար պայքարող ուժերը հետզհետե ծավալվում են և կազմակերպվում: Այդ համատեքստում էական եմ համարում Նախախորհրդարանի` որպես ազատագրական պայքարի նախաձեռնողի արդյունավետ գործունեությունը: Նախախորհրդարանը Հայաստանի նորգաղութային կախյալությունը հաղթահարելու և Նոր որակի հայկական պետություն կառուցելու իր ծրագրին համապատասխան արդեն մշակել է այդ ապագա պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագիծը, ստեղծել է ժողովրդի կազմակերպման և նրա կամքը վերահաստատելու համար անհրաժեշտ հիմնական նախադրյալները: Դրանց թվում կարող եմ հիշատակել համաժողովրդական շարժման կայացման համար անհրաժեշտ ցանցային համակարգի սաղմերի ձևավորումը, առաջամարտիկ աջակիցների ներգրավումը: Աննախադեպ էր այսքան տարիների ընթացքում առաջին անգամ արտերկրաբնակ հայության շրջանում Նոր Հայաստանի ստեղծման նպատակով ցանցային սկզբունքով կազմակերպված Հայկական վերածնունդ շարժման ստեղծումը: Կարևոր եմ համարում նաև ապագա հայկական պետության Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրության նախապատրաստական աշխատանքը, այդ թվում` Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշների հաստատումը: Այժմ արդեն ՀՀ քաղաքացիները և արտըերկրում բնակվող մեր հայրենակիցները կարող են այդ չափանիշներին համապատասխան տվյալներ ունենալու դեպքում առաջադրվել որպես թեկնածու: Մենք հաշվի ենք առնում, որ Հայաստանը  միայն դե-յուրե է անկախ և նրա մարմինները ոչ թե մեր ժողովրդի կամքն են արտահայտում, այլ օտար գաղութարարների և նրանց տեղական խամաճիկների շահերը: Ուստի պիտի ստեղծենք նաև դե-ֆակտո անկախ պետություն: Այդ պատճառով շատ կարևոր է պետական կառավարման համակարգից դուրս ժողովրդի կազմակերպումը, նրա կամքն արտահայտող մարմինների ձևավորումն ու լեգիտիմացումը:


 


Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությամբ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին: ՌԴ-ն Հայաստանի հետ արդեն ունի ՀՕՊ միավորված համակարգ: Ի՞նչ նպատակներ է հետապնդում նոր` ավելի լայն համակարգի ստեղծումը: Ու՞մ դեմ է այն ուղղված լինելու:


 


Դա ընդամենը ձևաչափի փոփոխություն է և միտված է ԽՍՀՄ-ի վերականգնման մարմանջից բխող նպատակներն իրագործելուն: Հայաստանի համար պաշտպանական առումով ոչ մի բան չի փոխվելու:


 


Ռուսաստանն ուժեղացնում է 102-րդ ռազմակայանը, վարձակալում ՙԷրեբունի՚ օդանավակայանը: Տպավորություն է ստեղծվում, թե մեր դաշնակիցներն ուժեղացնում են ոչ թե Հայաստանը, այլ ընդամենն իրենց ներկայությունը: Ի՞նչ նպատակով է դա արվում, և որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի շահերին:


 


Զուտ ռազմական տեսակետից ներկայիս պայմաններում Հայաստանում Ռուսաստանյան ռազմակայանի օդուժի համալրումը փոքրաթիվ ուղղաթիռային պարկով դեռևս այդ ներկայության ուժեղացում չէ: Իսկ դաշնակից Հայաստանը չի կարող ունենալ, որովհետև, ինչպես նշեցի, Հայաստանը միայն դե-յուրե է պետություն, այսինքն` սուբյեկտ չէ, ուստի չի կարող դաշնակից ունենալ: Այդ պատճառով Ռուսաստանի ներկայությունը միայն իր շահերին է ծառայում: Ինչպես արդեն նշեցի, այդ ուղղաթիռների ավելացումն էական նշանակություն չունի, եթե նկատի ունենանք մեր տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը: Իսկ եթե Ռուսաստանը մտադիր է շատ ավելի մեծ ուժեր բերել Հայաստան (Արցախը ներառյալ), ապա պետք է նկատի ունենա, որ դա հանգեցնելու է հայ ժողովրդի դիմադրությանը, ինչպես նաև տարածաշրջանում առկա այլ ուժերի լուրջ հակազդեցությանը` դրանից բխող հետևանքներով:


 


Հայաստանի եվրասիական ինտեգրման որոշ կողմնակիցներ գտնում են, որ զենք մատակարարելով Ադրբեջանին`Մոսկվան նոր պարտավորություններ է դնում Բաքվի վրա`խոչընդոտելով Ադրբեջանի գործերին Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջամտությանը: Արդյո՞ք  նման իրավիճակը համապատասխանում է ԼՂՀ և Հայաստանի շահերին:


 


Ստրկամիտ, հիվանդագին ռուսամոլությամբ տառապող, Հայաստանն առանց Ռուսաստանի հովանավորության չպատկերացնող անձանց երևայակությունն էլ կարող է սահման ունենալ: Ի դեմս այդ փաստարկումների` մենք ականատես ենք այդ երևակայության զավեշտական սահմանին:


 


Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Մինսկի գործընթացի ներկա փուլի նկատմամբ` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպման համատեքստում: 


 


Մենք ունենք Արցախի հարցի լուծման մեր` հայանպաստ տարբերակը, որը նախատեսում է Հայաստանի դե-ֆակտո ինքնիշխանության ձեռբերումից հետո փաստացի Հայաստանի մաս դարձած Արցախը (ներկայիս փաստացի սահմաններով) հանրաքվեի միջոցով (միաժամանակ` ՀՀ-ում և Արցախում) վերջնականորեն միավորել Հայաստանին: Դժբախտաբար, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մինչ օրս խաղաղության միջնորդի իրենց դերն օգտագործում են տարածաշրջանում իրենց շահերն իրացնելու համար, մինչդեռ կարող են ռեալ դեր ունենալ և հանրաքվեի անցկացման և թե հետագայում Ադրբեջանի ռազմատենչ մղումների զսպման ու տարածաշրջանում խաղաղության պահպանմանը նպաստելու հարցերում: Իսկ մինչ այդ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած ապազգային ու հանցավոր վարչախումբն իրավունք չունի նրա անունից բանակցություններ վարել: Դրանց թե փուլային և թե վերջնական արդյունքները նույնպես իրավաչափ չեն, ուստի ենթակա են վերանայման:


 


Բաքվում գտնում են, որ Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը`Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի միանշանակ աջակցությունը ստանալու նպատակով: Արդյո՞ք գործընթացում սկզբունքային փոփոխություններ եք սպասում ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո:


 


Նախ` Բաքվի վարչախումբը ևս չի արտահայտում Ադրբեջան կոչվող արհեստական պետության ժողովուրդների կամքը: Ուստի նրան ևս պետք է վերապահումով մոտենալ: Ինչ վերաբերում է Հայաստանի` ՄՄ անդամ դառնալուց հետո հնարավոր սկզբունքային փոփոխություններին, ապա պետք է հաշվի առնել, որ և ՄՄ ստեղծումը, և Եվրասիական միության ստեղծման պլաններն արդեն սկզբունքային փոփոխություններ են: Ավելին` դրանք նաև նախատեսված փոփոխություններին հասնելու միջոցներ են: Խոսքը, մասնավորապես,  վերաբերում է Հայաստանը (Արցախը ներառյալ), ինչու ոչ` նաև Ադրբեջանն ամբողջությամբ գաղութացնելու, ինչպես նաև տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը փոփոխելու պլաններին: Բնական է, որ այդ պարագայում անիմաստ է երևակայել անգամ, որ հայության համար կարող է շահեկան իրավիճակ առաջանալ:


 


Թուրքիան շարունակում է պնդել տարածաշրջանում իր դերի ուժեղացում`որպես տարածաշրջանային տերություն: Արդյո՞ք այն կարող է ինչ-որ նոր բան առաջարկել, Հայաստանի ապաշրջափակման փոխարեն մի քանի շրջան հանձնելու սխեմայից բացի:


 


Ցեղասպանություն իրականացրած, հայ ժողովրդին իր բնօրրան Հայրենիքից  տեղահանած, նրան իր Հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկած և այդ ամենը ժխտող պետությունը չի կարող դառնալ տարածաշրջանում կայունության հաստատման դերակատար: Առավել ևս` որ նա մինչ օրս շարունակում է ամեն կերպ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա և նախկինի նման ձգտում է հայության կենսական շահերի հաշվին առաջ մղել իր ծավալապաշտական նկրտումները: Ընդ որում` Թուրքիայի վարչախումբը, որը խուճապի մեջ է գտնվում հզորացող Իրանի աջակցությամբ արաբ ժողովրդի դիմադրության շնորհիվ Մեծ Մերձավոր Արևելքում կրած իր պարտության պատճառով, փորձում է տարածաշրջանի այս հատվածում առաջխաղացում ունենալ և դրանով փոխհատուցել իր պարտությունը: Ավելին` նա մտավախություն ունի, որ մեզ հարևան և բարեկամ Իրանի աջակցությամբ այստեղ ևս իրեն պարտություն է սպասում, ուստի փորձում է նախահարձակ լինել և կանխել վերահաս ձախողումը: Դրան հավելած` ինչպես արդեն ասացի, Հայաստանի կառավարող վարչախումբը չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը, ուստի նրանց բոլոր պայմանավորվածություններն ի սկզբանե անօրինական են և դեմ են առնելու հայ ժողովրդի միասնական դիմադրությանը:


Ameriabank to launch another tranche of AMD bonds amounting to 5  billion on January 19Ameriabank to launch another tranche of AMD bonds amounting to 5  billion on January 19
Andranik Kocharyan considers that now is not the time to establish  committee of inquiry to investigate 44- day war events   Andranik Kocharyan considers that now is not the time to establish  committee of inquiry to investigate 44- day war events   
RA MFA: Azerbaijan cannot be a guarantor of proper protection of  Armenian cultural and religious monumentsRA MFA: Azerbaijan cannot be a guarantor of proper protection of  Armenian cultural and religious monuments
Russia prepares for World Conference on Intercultural and  Interreligious DialogueRussia prepares for World Conference on Intercultural and  Interreligious Dialogue
Ombudsman: The policy of rampant racism against Armenians continues  at the state level in AzerbaijanOmbudsman: The policy of rampant racism against Armenians continues  at the state level in Azerbaijan
Arshak Gasparyan: We propose to issue weapons to the employees of the  SRC of ArmeniaArshak Gasparyan: We propose to issue weapons to the employees of the  SRC of Armenia
Russian Foreign Minister to meet with ambassadors of CIS countriesRussian Foreign Minister to meet with ambassadors of CIS countries
Russian Foreign Ministry: Russia will strongly support the  establishment of direct dialogue between the peoples of Armenia and  AzerbaijanRussian Foreign Ministry: Russia will strongly support the  establishment of direct dialogue between the peoples of Armenia and  Azerbaijan
Arkady Khachatryan: Coronavirus Investigation Commission will start  work soonArkady Khachatryan: Coronavirus Investigation Commission will start  work soon
NSS of Armenia identified a criminal group that illegally acquired  weapons from the battlefields in KarabakhNSS of Armenia identified a criminal group that illegally acquired  weapons from the battlefields in Karabakh
396 new cases of coronavirus infection detected in Armenia over the  past day396 new cases of coronavirus infection detected in Armenia over the  past day
Rains and thunderstorms are expected in ArmeniaRains and thunderstorms are expected in Armenia
Iran: Ending Karabakh Conflict Will Bring Peace and Stability to the  RegionIran: Ending Karabakh Conflict Will Bring Peace and Stability to the  Region
Georgian Airways expects Tbilisi - Yerevan - Moscow flights to become  regularGeorgian Airways expects Tbilisi - Yerevan - Moscow flights to become  regular
Ambassadors of the USA and France to the Russian Federation informed  about the results of the negotiations on the Nagorno-Karabakh  settlementAmbassadors of the USA and France to the Russian Federation informed  about the results of the negotiations on the Nagorno-Karabakh  settlement
Presidents of Turkmenistan and Afghanistan took part in the commissioning of a number of joint infrastructuresPresidents of Turkmenistan and Afghanistan took part in the commissioning of a number of joint infrastructures
ANADOLU: Azerbaijan intends to negotiate with Russia on the  construction of a railway through the territory of ArmeniaANADOLU: Azerbaijan intends to negotiate with Russia on the  construction of a railway through the territory of Armenia
Armenian Defense Minister meets with the Ambassador of Belarus to RAArmenian Defense Minister meets with the Ambassador of Belarus to RA
ISESCO head goes to political provocations, intending to declare  Shushi the ISESCO head goes to political provocations, intending to declare  Shushi the "capital of the Islamic world"
Ara Aivazian: Agreement of November 9 is not a document on the  settlement of the Artsakh conflictAra Aivazian: Agreement of November 9 is not a document on the  settlement of the Artsakh conflict
MP: The issue of prisoners of war and hostages is the most important  problem for ArmeniaMP: The issue of prisoners of war and hostages is the most important  problem for Armenia
Ara Aivazian: The de-occupation of the territories of Artsakh is a  priority for the Armenian sideAra Aivazian: The de-occupation of the territories of Artsakh is a  priority for the Armenian side
The grand commissioning of the power transmission line along Kerki (Turkmenistan) – Sheberghan (Afghanistan) route  The grand commissioning of the power transmission line along Kerki (Turkmenistan) – Sheberghan (Afghanistan) route  
"Rossiya airlines"  opens flights from St. Petersburg to Yerevan from  January 15
Former OSCE Minsk Group Co-Chair: Comprehensive settlement is needed  to establish foundation for lasting peace and prosperity in KarabakhFormer OSCE Minsk Group Co-Chair: Comprehensive settlement is needed  to establish foundation for lasting peace and prosperity in Karabakh
Bright Armenia has not yet decided on its position on candidacy of  Gagik Jhangiryan for the post of a member of Supreme Judicial CouncilBright Armenia has not yet decided on its position on candidacy of  Gagik Jhangiryan for the post of a member of Supreme Judicial Council
As a result of search work, the body of a local resident was foundAs a result of search work, the body of a local resident was found
Military Prosecutor of Armenia met with employees of  Russian  Prosecutor`s Office in ArtsakhMilitary Prosecutor of Armenia met with employees of  Russian  Prosecutor`s Office in Artsakh
Over 30 people die from coronavirus in KarabakhOver 30 people die from coronavirus in Karabakh
Catholicos: UNESCO experts are not allowed to visit churches in  KarabakhCatholicos: UNESCO experts are not allowed to visit churches in  Karabakh
Vazgen Manukyan: If Serzh Sargsyan remained in power, the war would  simply not have started Vazgen Manukyan: If Serzh Sargsyan remained in power, the war would  simply not have started 
The dismissed former head of the National Security Service of Armenia  Argishti Kyaramyan, who broke the silence, accused Vanetsyan of  running away from ShushiThe dismissed former head of the National Security Service of Armenia  Argishti Kyaramyan, who broke the silence, accused Vanetsyan of  running away from Shushi
Due to the danger of avalanches, the Lars checkpoint is closed for  all types of transport Due to the danger of avalanches, the Lars checkpoint is closed for  all types of transport 
The Aqina-Andkhoy railway line was put into operationThe Aqina-Andkhoy railway line was put into operation
The procedure for passing a medical and social examination for  military personnel and civilians injured during hostilities to be  changed in ArmeniaThe procedure for passing a medical and social examination for  military personnel and civilians injured during hostilities to be  changed in Armenia
A new institution of pre-trial consideration of court cases to be  introduced in ArmeniaA new institution of pre-trial consideration of court cases to be  introduced in Armenia
Over the past day, 448 new cases of coronavirus infection detected in  ArmeniaOver the past day, 448 new cases of coronavirus infection detected in  Armenia
RA Prime Minister: Special efforts must be made to overcome the  current crisis situation in Armenia RA Prime Minister: Special efforts must be made to overcome the  current crisis situation in Armenia 
Ombudsman: Azerbaijani social networks are full of  calls for murder  and torture of Armenian children Ombudsman: Azerbaijani social networks are full of  calls for murder  and torture of Armenian children 
MFA: Armenia intends to open its land and air borders to foreignersMFA: Armenia intends to open its land and air borders to foreigners
Ara Aivazian: Azerbaijan refuses to fulfill its obligations on the  return of prisoners of warAra Aivazian: Azerbaijan refuses to fulfill its obligations on the  return of prisoners of war
Igor Popov  to Nikol Pashinyan: Russia did not offer Armenia to  return seven regions Igor Popov  to Nikol Pashinyan: Russia did not offer Armenia to  return seven regions "for nothing"
Ararat Mirzoyan: Pogroms of Armenians in Baku, Kirovobad and Sumgait  became part of anti-Armenian policy in AzerbaijanArarat Mirzoyan: Pogroms of Armenians in Baku, Kirovobad and Sumgait  became part of anti-Armenian policy in Azerbaijan
Artsakh Defense Army: Azerbaijan violated ceasefireArtsakh Defense Army: Azerbaijan violated ceasefire
Bright Armenia believes that Prime Minister of Armenia has exceeded  his official powers by signing a trilateral agreement of November 9,  2020Bright Armenia believes that Prime Minister of Armenia has exceeded  his official powers by signing a trilateral agreement of November 9,  2020
Another large company has stopped the supply of components for the  production of Turkish Bayraktar drones. Another large company has stopped the supply of components for the  production of Turkish Bayraktar drones. 
Lilit Makunts: The Armenian government is doing everything possible  for the earliest possible return of prisoners of war to their  homelandLilit Makunts: The Armenian government is doing everything possible  for the earliest possible return of prisoners of war to their  homeland
Gagik Dzhangiryan may become a member of SJCGagik Dzhangiryan may become a member of SJC
Armenian government proposes to establish an Anti-Corruption Court  and an Anti-Corruption Court of AppealArmenian government proposes to establish an Anti-Corruption Court  and an Anti-Corruption Court of Appeal
Noubar Afeyan: Whatever we do, the moment has come when we are all  responsible for the future of Armenia Noubar Afeyan: Whatever we do, the moment has come when we are all  responsible for the future of Armenia 
NKR IC: Resident of Martakert was blown up by a mine in ArtsakhNKR IC: Resident of Martakert was blown up by a mine in Artsakh
Prime Minister: Syunik region is the backbone of the Armenian  statehood.Prime Minister: Syunik region is the backbone of the Armenian  statehood.
Artsakh Justice Center established at RAU Artsakh Justice Center established at RAU 
Artak Beglaryan: 64 Armenian servicemen imprisoned in Azerbaijan  after the establishment of the ceasefire Artak Beglaryan: 64 Armenian servicemen imprisoned in Azerbaijan  after the establishment of the ceasefire 
Armenian Foreign Ministry: 31 years ago, the international community  witnessed yet another atrocity against the Armenian people in  AzerbaijanArmenian Foreign Ministry: 31 years ago, the international community  witnessed yet another atrocity against the Armenian people in  Azerbaijan
485 new cases of coronavirus infection detected in Armenia over the  past day485 new cases of coronavirus infection detected in Armenia over the  past day
Bodies of 7 more Armenian servicemen found Bodies of 7 more Armenian servicemen found 
Edmon Marukyan: The entire civilized world should join the efforts of  Armenia and Russia to return prisoners of war Edmon Marukyan: The entire civilized world should join the efforts of  Armenia and Russia to return prisoners of war 
Vazgen Manukyan: Results of the trilateral meeting in Moscow is just   another defeat for Armenia Vazgen Manukyan: Results of the trilateral meeting in Moscow is just   another defeat for Armenia 
Lars checkpoint closed due to the risk of avalanchesLars checkpoint closed due to the risk of avalanches