Հոկտեմբերին Երևանում տեղի կունենա դուդուկի վարպետներ Լևոն Մադոյանին, Վաչե Հովսեփյանին և Ջիվան Գասպարյանին նվիրված խմբակային քանդակի բացումը:
Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ պատմել է Ջիվան Գասպարյանը, քանդակները տեղադրվելու են Աբովյան փողոցի վրա, որտեղ նա ծնվել ու մեծացել է: Գասպարյանի արձանը կանգնեցնելու գաղափարը հնչեցվել է դեռ 5 տարի առաջ, սակայն, ինչպես նշել է մաեստրոն, նա պնդել է, որպեսզի հավերժացվի նաև դուդուկի այլ վարպետների`Լևոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի հիշատակը: Նախագծի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է: