Սեպտեմբերի 18-ին
Մոսկվայում «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների ութերորդ միջազգային
մրցույթում «Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է
մրցանակի «Կազմկոմիտեի հատուկ մրցանակ» անվանակարգում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ
Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից, մրցույթին ներկայացված էին ավելի քան
260 հուշադրամ և 25 հուշադրամների հավաքածու: Մրցույթի հաղթողներին ընտրել է
ժյուրին, որի կազմում ընդգրկված են համաշխարհային թանգարանների, աճուրդների,
կենտրոնական բանկերի, հուշադրամներ մատակարարող ընկերությունների, դրամագիտական
ասոցիացիաների և մասնագիտացված հրատարակչությունների փորձագետներ:
Մրցույնթ անց է կացվել 9 անվանակարգերում. «Գազափարական
յուրահատուկ որոշում», «Գեղարվեստական հաջող լուծում», «Օրիգինալ տեխնոլոգիա»,
«Հուշադրամ», «Տարվա սերիա», «Տարվա արծաթեդրամ», «Տարվա ոսկեդրամ» և «Տարվա
հուշադրամ»: Հաղթողը որոշվում է փորձագետների ժյուրիի հեռական քվեարկության հիման
վրա: Բացի այդ, հանձնվել են նաև «Հուշադրամային համաստեղություն» հատուկ մրցանակը,
«Համառուսաստանյան դրամային ծրագրերի իրակացման ներդրումների համար» մրցանակը և
«Հանդիսատեսների համակրանք» մրցանակը:
Նշենք,
որ 2014 թ. մրցույթին մասնակցել են թվով 31 երկիր (կենտրոնական բանկեր,
դրամահատարաններ, մատակարար ընկերություններ և այլն), այդ թվում, Լատվիայի,
Լիտվայի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Կիրգիզիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի,
Ուկրաինայի, Մերձդնեպրյան Հանրապետության, Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական
բանկերը, Ավստրալիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Կանադայի,
Ավստրիայի, Անդորրայի, Պոբջոյի, Լեհաստանի, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Մոսկվայի,
Սանկտ-Պետերբուրգի, Ֆրանսիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Շվեյցարիայի,
Պորտուգալիայի և Իսրայելի դրամահատարանները, Կազմակերպություններ, ինչպիսիք են`
Coin Invest Trust (Լիխտենշտեյն), Emporium Hamburg (Գերմանիա), NumisCollect
(Նիդեռլանդներ), PAMP, International Coin House (Շվեյցարիա), Treasures of Oz
(Ավստրալիա) և այլն: «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների միջազգային
մրցույթը անց է կացվում 2007 թվականից: