Ռուսաստանի
օդային երթևեկության պետական կորպորացիայի հանդեպ հայկական Էյր Արմենիա
ավիաընկերության պարտքերը պարտքերը գոյացել են ոչ թե ավիաընկերության մեղքով, այլ
կապված են տեխնիկական պրոբլեմների հետ: Այս մասին ԱրմԻնֆո
գործակալության թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Էյր Արմենիա ընկերության
տնօրեն Արսեն Ավետիսյանը:
Նրա խոսքով, պրոբլմը կայանում է նրանում, որ, ըստ
պայմանավորվածության, փոխանցումներն
իրականացվում էին ԱՄՆ դոլարով: Սակայն, ԱՄՆ-ի կողմից
կիրառվել են պատժամիջոցներ «ՍՄՊ» ռուսական բանկի նկատմամաբ, որտեղ և գտնվում են
«Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական ունիտար
կազմակերպության» հաշիվները: Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի
հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո ընկերույթունը համաձայնության է
եկել, որ տվյալ գումարները կփոխանցվեն այլ արժույթով՝ ռուբլիով, ասել է
Ավետիսյանը:
Նա նշել է, որ Էյր Արմենիա ավիաընկերության
ժամկետանց պարտքը ռուսական կորպորացիայի հանդեպ կազմում է 400 ԱՄՆ դոլարին
համարժեք գումար և կմարվի սեպտեմբերի 21-ին: Ընթացիկ պարտքը կմարվի ըստ
ժամանակացույցի, հավելել է տնօրենը: «Էյր Արմենիա ավիաընկերության աէրոնավիգացիոն
սպասարկումը չի դադարեցվի և թող ընկերության հաճախորդներն ու ուղևերները
չանհանգստանան»,-ասել է Ավետիսյանը:
Նշենք, որ ռուսասկան ԶԼՄ-ները, հղում կատարելով
Ռուսաստանի Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի
հաղորդագրությանը, ոչ ճշգրիտ լուրեր էին տարածել այն մասին, որ սեպտեմբեևրի 21-ից
Ռուսաստանը պարտքերի պատճառով դադարեցնում է Էյր Արմենիա ավիաընկերության
աէրոնավիգացիոն սպասարկումն իր օդային տարածքում, իսկ ընդհանուր պարտքը կազմում է
1.1 մլն.դոլար: Էյր Արմենիա ավիաընկերության ժամկետանց պարտքը ռուսական
կորպորացիայի հանդեպ կազմում է 400 ԱՄՆ դոլար, իսկ ընթացիկ պարտքը` 700 ԱՄՆ դոլար,
նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Էյր Արմենիա
ավիաընկերությունն օրական 2-3 չվերթ է իրականացնում Երևանից Մոսկվա (Վնուկովո),
շաբաթական մեկ չվերթ իրականացվում է դեպի Եկատերինբուրգ, 3 չվերթ` Կրասնոդար և
Պետերբուրգ, մեկական չվերթ` Նիժնի Նովգորոդ և Սամարա և շաբաթական երկու-ական
չվերթ`դեպի Սոչի:
Էյր Արմենիա ավիաընկերությունն ստեղծվել է 2003 թվականին և իր ուղին սկսել
է որպես օդային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն: 2013 թվականի
հոկտեմբերին ընկերությունը ձեռնամուխ եղավ կանոնավոր ուղևորափոխադրումների
իրականացմանը, ինչը հնարավոր դարձավ սնանկացած ազգային ավիափոխադրողի` «Արմավիայի»
մենաշնորհի վերացումից հետո: Ներկայումս ընկերությունը հանդիսանում
է հայկական միակ ուղևորափոխադրող ավիաընկերությունը: Ընկերությունը նախատեսում է
ակտիվացներ թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, դուրս գալ եվրոպական շուկա, ինչպես նաև
սկսել թռիչքների իրականացումը դեպի Մերձավոր Արևելքի երկրներ:-կ-
Կապված այսօրվա «Օդային երթևեկության կառավարման
պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաղորդագրության
հետ, «Էյր Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է բոլորին, որ դեռ մեկ ու կես
ամիս առաջ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա պետական վարչական
ունիտար կազմակերպության» բոլոր փոխանցումները կատարվում էին առանց
խնդիրների՝ դոլարով: Սակայն մեր կողմից իրականացված վճարումները չեն հասել
հասցեատիրոջը, քանի որ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից կիրառվել են պատժամիջոցներ «ՍՆՊ»
ռուսական բանկի նկատմամաբ, որտեղ և գտնվում են «Օդային երթևեկության կառավարման
պետական կորպորացիա պետական վարչական ունիտար կազմակերպության» հաշիվները:
Օդային երթևեկության կառավարման պետական
կորպորացիա հետ տվյալ տեխնիկական խնդիրները քննարկելուց հետո եկել ենք
համաձայնության, որ տվյալ գումարները փոխանցվեն այլ արժույթով՝ ռուբլիով:
Իրականացվել են 200 հազար դոլարին համարժեք
փոխանցումներ ռուբլիով, որոնք հասել են հասցեատիրոջը: Սակայն հերթական 108
հազար դոլլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ «Ամերիա» բանկը գրավոր
տեղեկացրեց մեզ, որ վերոհիշյալ սանկցիաների պատճառով տվյալ փոխանցումը հնարավոր չէ
իրականացնել:
Որից հետո «Էյր Արմենիա» ընկերությունը մոսկվայի
ներկայացուցչության վարած բանակցությունների արդյունքում եկավ
պայմանավորվածության, որ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա
պետական վարչական ունիտար կազմակերպությունը» մինչև սեպտեմբերի 21-ը կներկայացնի
այլ բանկային տվյալներ (բանկ, որը չի գտնվում պատժամիջոցների ազդեցության տակ)
փոխանցումները իրականացնելու համար:
Համապատասխան նոր հաշիվներ ստանալուց հետո բոլոր
գումարները ժամանակին կվճարվեն:
«Էյր Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է
բոլոր ուղևորներին, որ ավիաընկերությունը իրականացնում և իրականացնելու է իր
չվերթները՝ ըստ չվացուցակի: