Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի նախագիծը լուրջ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա Սերգեյ Մինասյան: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
ՙՀՀ ԱԳՆ շատ ճիշտ է նշել, որ այդ կոչը հակասում է ԵԱՀԿՄինսկի խմբի սկզբունքնրին: Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը մշակվել է Եվրախորհրդարանի ադրբեջանամետ պատգամավորների խմբի կողմից՚,-նշել է փորձագետը:
Նա նաև հավելել է, որ այս պարագայում եվրոպական կառույցների վարքագիծը լիովին կանխատեսելի է: Ավելին, Մինասյանը նշել է, որ Հայաստանի պետք է հասկանա, որ եվրոպական կառույցներում կա իշխանական մի քանի մակարդակ, որոնց մոտեցումներն այս կամ այն հարցերում, զանազան գործոնների պատճառով, տարբեր են:
Միևնույն ժամանակ Մինասյանը նշել է, որ բանաձևի երկրորդ մասը, որը վերաբերվում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, բավականին դրական գնահատականի է արժանացել, և հատկապես այդ մասի վրա պետք ուշադրություն դարչձնել:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար լիստում ընդունվել է Եվրոպական բարիդրացիության քաղաքականության վերաբերյալ բանաձևի նախագիծը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, բանաձևի 16 հոդվածում Եվրախորհրդարանը հիշեցրել է ՙԱրևելյան գործընկերության անդամ մեկ պետության կողմից մյուսի տարածքը զավթելու մասին՚, ինչը հանդիսանում է Եվրոպական գործընկերության հիմնադիր սկզբունքների և նպատակների խախտում: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը`ելնելով ՄԱԿ-ի ԱԽ կողմից 1993 թվականին ընդունված 4-րդ բանաձևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնադիր սկզբունքներից, որոնք ընդունվել են 2009 թվականի հունիսի 10-ին Ակվիլի համատեղ հայտարարութան մեջ: Բանաձևում առաջին անգամ ընդգծվում է, որ ղարաբղայան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի հիման վրա, որը պահանջում է ՙԱդրբեջանի տարածքից օկուպացիոն ուժերի անհապաղ, անվերապահ և լրիվ դուրսբերում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության ապահովում: