Հեղափոխությունից հետո հաղթում են ոչ թե կարմիրները կամ սպիտակները, այլ`
գորշերը, այդպիսին է օրինաչափությունը: Իսկ գորշերին փոխարինելու են գալիս, ինչպես
գիտենք, սևերը: «Կոմերսանտ-Օգոնյոկին» այդպիսի կարծիք է հայտնել հայտնի ֆինանսիստ
Ռուբեն Վարդանյանը:
«Ես հազվադեպ եմ մասնակցել
հանրահավքների. եղել եմ, օրինակ, 1991 թվականին, երբ խռովություն էր, և մեկ էլ` մի
երեք տարի առաջ, երբ Չուլպան Խամատովան կազմակերպել էր հանրահավաք ընդդեմ
քսենոֆոբիայի: Ես հարգում են այն մարդկանց, ովքեր հանրահավաքներում իրենց
տեսանկետն են արտահայտում, սակայն չեմ սիրում զանգվածային միջոցառումներ: Թեև
հիշում եմ 1988 թվականի ցույցը Երևանում, երբ 300 հազար հայ դուրս էր եկել
Թատերական հրապարակ. Զարթոնքն աներևակայելի էր: Սակայն այն հուզական բռնկումն արագ
մարեց: Դեռ այն ժամանակ ես հասկացա, որ հանրահավաքներն ինքնին անիմաստ են,
համակարգի դեմ այլ կերպ պետք է պայքրաել», - նշել է Վարդանյանը:
Այդ համատեքստում,
ֆինանսիստի կարծիքով, հարկավոր է փորձել սեփական անձը տեսնել սերունդների
համատեքստում: Մարդը, Վարդանյանի պատկերացմամբ, պետք է ապրի վաղվա օրվա մասին
մտքով, երբ, նույնիսկ, գողությունն այլ կերպ կանեն: «Իսկ Ռուսաստանում բոլորն
ապրում են մեկ օրով, սակայն նրանք, ովքեր իշխանության ղեկին են, կարծես, մտածում
են, թե ապրելու են և կառավարելու են հավերժ», - նշել է Վարդանյանը` ծայրահեղ
զարմանք հայտնելով նման անհետևողականության առնչությամբ:
Հայ առաքելական եկեղեցու
գերագույն կրոնական խորհրդի կազմում ընդգրկված գործարարը բավականին շատ ժամանակ է
նվիրում է հուշարձանների վերականգնմանը, այդ թվում` կրոնական: «Չեմ կարող ասել, թե կանոնավոր եկեղեցի
եմ գնում և պահպանում ծեսերը, սակայն անկեղծորեն հավատում են Աստծուն և արմատական
արժեքներին», - ասում է նա:
Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին: Երևանում ոսկե մեդալով ավարտել է դպրոցը և գերազանցությամբ` Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1991-1992 թթ. աշխատել է նորաստեղծ «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում, 1993 թվականին դարձել է դրա գլխավոր տնօրենը, իսկ 2002 թվականին` բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատերը: Միևնույն ժամանակ կարևոր պաշտոններ է զբաղեցրել շատ
հայտնի ընկերություններում: 2001 թվականին դարձել է «Ռոսգոսստրախի» գլխավոր տնօրեն: 2005 թվականին գլխավորել է «Սուխոյի
քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը, իսկ մեկ տարի անց դարձել
«ՆՕՎԱՏԵԿ» ԲԸ տնօրենների խորհրդի անդամ: 2006
թվականից «Սկոլկովոյի» համահիմնադիր է: Մի շարք ձեռնարկությունների
տնօրենների խորհուրդների անդամ է: 2011 թվականին «Սբերբանկը» Վարդանյանից
գնեց «Տրոյկա Դիալոգը»` 1 մլրդ դոլարով: Վարդանյանն ամուսնացած է, ունի չորս երեխա: Վերոնիկա
Վարդանյանն զբաղվում է «Ռուբեն և Վերոնիկա Վարդանյաններ և բարեկամներ»
բարեգործական հիմանդրամի գործունեությամբ, որը մի շարք նախագծեր է
ֆինանսավորում Հայաստանում: